Գլխավոր Լրահոս

Արևմուտքը փորձում է Հայաստանին ներքաշել հակառուսական ճամբար․ Լավրով

Արևմուտքը փորձում է Հայաստանին ներքաշել հակառուսական ճամբար․ Լավրով

Արևմուտքը փորձում է Հայաստանին ներքաշել հակառուսական ճամբար՝ Ռուսաստանին «որքան հնարավոր է շատ ցավ» պատճառելու նպատակով․ այս մասին մայիսի 22-ին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի նիստում իր ելույթի ժամանակ։

«Արևմուտքը փորձում է մեր դաշնակիցներին բաժանել, առաջին հերթին՝ սկսելով մեր հարևաններից, ինչպես դա արեց Վրաստանի և Մոլդովայի հետ, ինչպես հիմա անում է Ուկրաինայի հետ, և ինչպես հիմա փորձում են Հայաստանին ներքաշել նույն սխալ տրամաբանության մեջ»,- ասել է Լավրովը։

Նա ընդգծել է, որ այս ամենը արվում է մեկ նպատակով։

«Ռուսաստանին որքան հնարավոր է շատ ցավ պատճառել, եթե կարելի է այդպես ասել, որպեսզի ավելի դժվար լինի Ռուսաստանի պահպանումն ու ամրապնդումը՝ որպես իսկապես մեծ տերություն և քաղաքակրթություն»,- շեշտել է ՌԴ արտգործնախարարը։

․․․

Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Երևանը հնարավորինս շուտ պետք է որոշի՝ մասնակցելու է Եվրամիությանը, թե ԵԱՏՄ-ին, և այդ դեպքում հնարավոր կլինի «քաղաքակիրթ բաժանման» ճանապարհ։

2025-ի մարտին Ազգային ժողովն ընդունել էր «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը։ Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները հաճախ են շեշտում, որ Եվրոպական միությունը Հայաստանի հետ համագործակցում է հիմնականում Ռուսաստանի հետ իր դիմակայությունը սրելու նպատակով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում