ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կժամանի Հայաստան

Մայիսի 26-ին Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Կկայանա արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:
Ծրագրված է երկկողմ փաստաթղթերի ստորագրում:
Հաջորդիվ կկայանա նախարար Միրզոյանի մամուլի ասուլիսը ԶԼՄ ներկայացուցիչների հետ:
ՀՀ ԱԳ նախարարի և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը կմեկնարկի 15:25-ին, որից հետո տեղի կունենա փաստաթղթերի ստորագրման արարողություն: Այնուհետև Արարատ Միրզոյանը և Մարկո Ռուբիոն հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:
Տեղադրություն
Կազմակերպություն
Հասանելի է
english









