Գլխավոր Լրահոս

Մայիսի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել է 15,045 արցախցի, 7,418-ը՝ 2020-ից հետո

Մայիսի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել է 15,045 արցախցի, 7,418-ը՝ 2020-ից հետո

Հայկ Ղազարյան

Մայիսի 1-ի դրությամբ Հայաստանից մեկնել է 47,063 բռնի տեղահանված արցախցի, որոնցից վերադարձել է 32,018-ը։ Այսինքն՝ 2023-ի սեպտեմբերյան բռնի տեղահանությունից հետո 15,045 արցախցի հեռացել և (դեռ) չի վերադարձել Հայաստան։ Նախորդ ամսվա համեմատ հեռացածների թիվը ավելացել է 109-ով։

Միևնույն ժամանակ, Ազգային անվտանգության ծառայությունից ՍիվիլՆեթի գրավոր հարցմանը պատասխանեցին, որ 2020-ի նոյեմբերից մինչև 2023-ի սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանից «070» ծածկագիր ունեցող անձնագրով մեկնել է 26,882 անձ, վերադարձել՝ 19,464-ը։ Այսինքն՝ այդ ժամանակահատվածում հեռացած արցախցիների թիվը կազմում է 7,418 անձ։

Մեծանում է նաև ՀՀ նոր անձնագրեր ստացողների թիվը։ Ըստ ՆԳՆ-ի՝ ապրիլ ամսվա դրությամբ ՀՀ քաղաքացիություն է ատսացել ավելի քան 25 հազար արցախցի։ 

Տե՛ս նաև՝ «Արցախյան» անձնագիրը՝ ինքնության կիսատ հավաստում

Ավելի վաղ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից Ինֆոքոմին հայտնել էին, որ բռնի տեղահանվածների ընդհանուր թիվը մոտ 150,000 է, և նշել էին, որ հստակ թիվ հայտնել հնարավոր չէ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում