Գլխավոր Լրահոս

ՀՀ բանակը ոչ թե պատերազմի, այլ խաղաղության գործոն է․ Փաշինյան

ՀՀ բանակը ոչ թե պատերազմի, այլ խաղաղության գործոն է․ Փաշինյան

«Այսօր Հայաստանի Հանրապետությունը պետություն է ավելի քան երբևէ, անկախ է ավելի քան երբևէ, ինքնիշխան է ավելի քան երբևէ, անվտանգ է ավելի քան երբևէ»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Առաջին Հանրապետության օրվան նվիրված ռազմական շքերթի ժամանակ։

Սա առաջին շքերթն է վերջին 10 տարվա ընթացքում։ Երևանում նախորդ շքերթը տեղի է ունեցել 2016 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Անկախության 25-ամյակի առթիվ։

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի բանակն այսօր ներկայանում է նոր սպառազինությամբ և տեխնիկայով, նոր համազգեստով ու նոր գաղափարաբանությամբ։ Շքերթին ներկայացվում է յոթ երկրիարտադրության սպառազինություն և ռազմական տեխնիկա

Նա նշեց, որ 2026 թվականին Հանրապետության օրը Հայաստանը նշում է «բոլորովին նոր պատմական պայմաններում», քանի որ «շուրջ 35-ամյա հակամարտությունից հետո Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատված»։

«Խաղաղությունն այն է, ինչ Հայաստանի առաջին Հանրապետությանը չհերիքեց անկախությունը պահպանելու և զարգացնելու համար»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ այսօր Հայաստանը հաղթահարում է առաջին Հանրապետության ժամանակներից մնացած պետության ժամանակավորության բարդույթը և որդեգրում է պետության հարատևության օրակարգ։

«Այսօր Հայաստանի Հանրապետության բանակը ոչ թե պատերազմի, այլ խաղաղության գործոն է, որովհետև պաշտպանունակ և ուժեղ բանակ չունեցող երկիրը կարող է գայթակղիչ լինել ագրեսիայի համար»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի նոր բանակի գաղափարախոսության հիմքում հետևյալ սկզբունքն է․ «Բանակի միակ խնդիրը Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի պաշտպանությունն է»։

Փաշինյանը նշեց, որ մինչև 2022 թվականը «սպառազինության և ռազմական տեխնիկայի միջազգային շուկաները հիմնականում փակ կամ դժվար հասանելի էին Հայաստանի Հանրապետության համար», սակայն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելուց հետո «սպառազինությունների միջազգային շուկան բացվեց Հայաստանի համար»։

Փաշինյանը հավելեց, որ 2022 թվականից սկսած կառավարությունը շուրջ 170 միլիարդ դրամի ներդրում է արել ռազմարդյունաբերական համալիրում», և այսօր արդեն կան արդյունքներ, «որոնցով կարող ենք հպարտանալ»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում