Գլխավոր Լրահոս

Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից միրգ-բանջարեղենի ներմուծումը

Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից միրգ-բանջարեղենի ներմուծումը

Ռուսական կողմը մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ կսահմանի Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչ բանջարեղենի և ելակի ներմուծման վրա։ Այս մասին նշված է Ռոսսելխոզնադզորի (Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը) մայիսի 28-ի՝ հաղորդագրության մեջ։

Սահմանափակումները կգործեն մինչև առաքվող ապրանքների անվտանգությունն ապահովելու համար համապատասխան արձանագրության մշակումը։

Նշվում է, որ որոշումը կայացվել է հայկական մրգերի և բանջարեղենի Ռուսաստան մատակարարման ոլորտում խախտումների թվի աճի և բուսասանիտարական անվտանգությունն ապահովելու նպատակով։

«2026 թվականի մայիսի 21-ից 27-ը հայկական ձեռնարկություններում ստուգում է անցկացվել: Ստուգման ընթացքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ, մասնավորապես՝ ջերմոցային համալիրներում ԵԱՏՄ անդամ պետությունների համար նախատեսված կարանտինային հարմարությունների առկայությունը, ինչը հաստատվում է հայկական մրգերի և բանջարեղենի ներմուծման ընթացքում այդ խախտումների համակարգված հայտնաբերմամբ՝ 2026 թվականին 181 դեպքով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Հայաստանի իրավասու մարմինը չի ձեռնարկել համապատասխան միջոցներ նախկինում հայտնաբերված խախտումների վերաբերյալ։

Վերջին շրջանում ռուսական կողմը խնդիրներ է արձանագրում և սահմանափակումներ մտցնում Հայաստանից մատակարարվող մի շարք ապրանքների հետ կապված։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում