Գլխավոր Լրահոս

Հայաստանը ոչ պաշտոնապես մերժել է մի շարք ռուս դիտորդների հավատարմագրումը․ Զախարովա

Հայաստանը ոչ պաշտոնապես մերժել է մի շարք ռուս դիտորդների հավատարմագրումը․ Զախարովա

Հայաստանը ոչ պաշտոնապես մերժել է մի շարք ռուս քաղաքացիների հավատարմագրումը՝ հունիսի 7-ին նախատեսված ընտրություններին դիտորդություն անելու համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։

Զախարովան նշել է, որ Ռուսաստանը Հայաստանին է ուղարկել ԱՊՀ ընտրությունների դիտորդական առաքելության ռուս դիտորդների ցուցակներ, որպեսզի նրանք կարողանան ստանալ հավատարմագրում։ Միևնույն ժամանակ, հայկական կողմը ոչ պաշտոնապես տեղեկացրել է Մոսկվային առաքելության մեջ մի շարք ռուս քաղաքացիների ընդգրկելու անցանկալիության մասին։

«Խնդրել ենք հայտնել պատճառները։ Պաշտոնական պատասխան չենք ստացել Երևանից, այդ թվում՝ այս որոշման դրդապատճառների վերաբերյալ։ Մենք պատկերացում չունենք, թե ինչ հանցագործություն կարող են թույլ տալ այս կոնկրետ անձինք Հայաստանի նկատմամբ,- ասել է Զախարովան։

Ըստ նրա՝ դա կարող է լինել այն պատճառով, որ նրանք գտնվում են Եվրամիության պատժամիջոցների ցուցակում, և որ սա «պաշտոնական Երևանի կողմից ԵՄ ղեկավարության առջև խոնարհվելու դրսևորում է»։

«Ռուսներին հավատարմագրումը մերժելու որոշման համար խորապես ափսոսում ենք։ Մենք պատրաստ չենք ընդունել այս տրամաբանությունը և ստիպված կլինենք հաշվի առնել դա Երևանի հետ մեր հետագա աշխատանքում»,- հավելել է Զախարովան։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում