Գլխավոր Լրահոս

Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Ռումինիայում բնակելի շենքին․ տուժածներ կան

Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Ռումինիայում բնակելի շենքին․ տուժածներ կան

Ռուսական անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ) հարվածել է Ռումինիայում գտնվող բնակելի շենքի՝ առաջացնելով հրդեհ։ Երկու մարդ վիրավորել է։ Միջադեպը հանգեցրել է ՆԱՏՕ-ի և Եվրամիության պաշտոնյաների կոշտ արձագանքին։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Դեպքը տեղի է ունեցել մայիսի 29-ին Ուկրաինայի և Մոլդովայի հետ Ռումինիայի արևելյան սահմանին մոտ գտնվող Գալաց քաղաքում։

Ի պատասխան կատարվածի՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Ռուսաստանի «ագրեսիվ պատերազմը հատել է ևս մեկ սահման», իսկ ՆԱՏՕ-ն դատապարտել է «Ռուսաստանի անխոհեմությունը»։

Ուկրաինայի հետ չորս տարի տևող պատերազմի ընթացքում ռուսական ԱԹՍ-ները մի քանի անգամ հատել են Ռումինիայի սահմանը, սակայն սա առաջին դեպքն է, երբ ՆԱՏՕ-ի անդամ պետության քաղաքացիներ են տուժում։ Ռուսական կողմն առայժմ չի մեկնաբանել միջադեպը։

Նախագահ Նիկուշոր Դանը հրավիրել է Ռումինիայի Գերագույն պաշտպանության խորհրդի արտահերթ նիստ՝ ռուսական ԱԹՍ-ի հարվածը որակելով որպես «ամենալուրջ միջադեպը, որն ազդել է Ռումինիայի տարածքի վրա Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի մեկնարկից ի վեր»։

Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքերի հայտնաբերումից հետո օդ են բարձրացվել երկու F-16 կործանիչներ։ Բրիգադի գեներալ Գեորգե Մաքսիմի խոսքով՝ ԱԹՍ-ի հայտնաբերման և հարվածի պահի միջև բանակն ունեցել է ընդամենը չորս րոպե։

Գեներալ Մաքսիմը նշել է, որ ռումինական զինված ուժերը գործել են զգալի սահմանափակումների պայմաններում, քանի որ իրավունք չեն ունեցել կիրառել զինամթերք, որը կխախտեր Ուկրաինայի օդային տարածքը։ 

«Ուկրաինան պատերազմի մեջ է, իսկ Ռումինիան՝ խաղաղության։ Մենք չենք կարող արկ արձակել Ուկրաինայի օդային տարածք», - պարզաբանել է նա։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում