Գլխավոր Լրահոս

Իրանը դեմ է Հարավային Կովկասում Միացյալ Նահանգների ներկայությանը. ԱԳՆ

Իրանը դեմ է Հարավային Կովկասում Միացյալ Նահանգների ներկայությանը. ԱԳՆ

Իրանը դեմ է Հարավային Կովկասում Միացյալ Նահանգների ներկայությանը և հիշեցնում է տարածաշրջանի անվտանգության հարցում Իրանի հստակ դիրքորոշման մասին. այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել Իրանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղաեին ISNA գործակալության հետ զրույցում։

Բաղաեին, ողջունելով տարածաշրջանի տնտեսական կապերի զարգացման ու հաղորդակցային ուղիների ապաշրջափակման գաղափարը, միևնույն ժամանակ խիստ կասկածամտորեն է վերաբերվել Միացյալ Նահանգների ներկայությանը և այն ապակայունացնող համարել։ 

«Հարավային Կովկասը Իրանի անմիջական հարևանն է, և Իրանը տարածաշրջանի տնտեսական զարգացումը, կայունությունն ու խաղաղությունը իր ազգային շահերին համահունչ է համարում։ [Հետևաբար] Թեհրանը քանիցս հայտարարել է, որ Հարավային Կովկասի զարգացումներում արտատարածաշրջանային դերակատարների ապակառուցակողական միջամտությունը լուրջ մարտահրավեր է նետում այդ պետությունների հասարակության շահերին, կայունությանն ու խաղաղությանը, ինչը որևէ լավ բանի չի հանգեցնի», - նշել է իրանցի պաշտոնյան:

Էսմայիլ Բաղաեիի խոսքերը հնչում են Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի մայիսի 26-ի երևանյան այցից հետո։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման արդյունքներով Երևանն ու Վաշինգտոնը, ի թիվս այլ պայմանավորվածությունների, ստորագրել են Էսմայիլ Բաղաեիի խոսքերը հնչում են Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի մայիսի 26-ի երևանյան այցից հետո։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման արդյունքներով Երևանն ու Վաշինգտոնը, ի թիվս այլ պայմանավորվածությունների, ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրություն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում