Գլխավոր Լրահոս

Զելենսկին հորդորում է սատարել Երևանին՝ Մոսկվայի հնչեցրած «ուկրաինական սցենարի» սպառնալիքի ֆոնին

Զելենսկին հորդորում է սատարել Երևանին՝ Մոսկվայի հնչեցրած «ուկրաինական սցենարի» սպառնալիքի ֆոնին

Ռուսաստանի կողմից Հայաստանի հասցեին հնչող հայտարարություններն իրականում վերաբերում են ոչ միայն Երևանին, ուստի միջազգային հանրությունը պետք է ավելի շատ մտածի անվտանգության մասին և աջակցություն ցուցաբերի Հայաստանին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հայտնում է «Եվրոպեյսկայա պրավդա» պարբերականը։ Ըստ Զելենսկու՝ Ռուսաստանն այժմ շատ ավելի բացահայտ է սպառնում Հայաստանին, քան նախկինում։

«Ռուսաստանի յուրաքանչյուր հարևան լսեց Հայաստանի մասին այդ խոսքերը, որի ժողովուրդը միակն է, որ իրավունք ունի և ընտրելու է իր երկրի ապագան։ Եվ այն, ինչ Ռուսաստանն ասում է Հայաստանի մասին, իրականում միայն նրան չի վերաբերում։ Բոլորը պետք է ավելի շատ մտածեն անվտանգության մասին և ավելի շատ համատեղ քայլեր ձեռնարկեն, որպեսզի քաղաքական գործընկերություններն աշխատեն, և լինեն ժամանակակից պաշտպանական արտադրություններ, պաշտպանության ժամանակակից կարողություններ, ինչպես նաև առավելագույնս ճյուղավորված ու դիվերսիֆիկացված տնտեսական կապեր»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին հույս է հայտնել, որ այս հարցերում Եվրոպայի և հատկապես Եվրամիության դիրքորոշումը կլինի սկզբունքային, ուժեղ և ժամանակին։ 

Ուկրաինայի նախագահը շեշտել է, որ ոչ մեկին չի կարելի թողնել առանց աջակցության, և Եվրոպան իրավունք չունի կորցնելու որևէ ժողովրդի կամ երկրի։ Երկրի ղեկավարի խոսքով՝ անհրաժեշտ է աջակցել Հայաստանին, Մոլդովային, Բալթյան երկրներին և Ադրբեջանին, ինչպես նաև ուղիներ գտնել Վրաստանի ժողովրդին սատարելու համար, ինչն ընդհանուր եվրոպական խնդիր է։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ եվրաինտեգրման ձգտումների պատճառով Հայաստանին կարող է սպառնալ «ուկրաինական սցենարը»։ Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովի արդյունքներով հրավիրված ասուլիսի ժամանակ Պուտինը նշել էր, որ Ուկրաինայում ճգնաժամը ժամանակին սկսվել է հենց ԵՄ-ին միանալու փորձերից։

Նախօրեին Ռուսաստանը հետ էր կանչել Հայաստանում իր դեսպանին՝ «Եվրամիության հետ մերձեցմանն ուղղված հայկական ղեկավարության քայլերը քննարկելու նպատակով»։ 

Բացի այդ, վերջին օրերին Մոսկվան զգուշացրել է, որ Հայաստանը ռիսկի է դիմում զրկվել էժան գազի մատակարարումներից, և սահմանափակել է հայկական ապրանքների՝ մասնավորապես մրգերի, բանջարեղենի, ծաղիկների և կոնյակի ներմուծումը։ 

Հունիսի 7-ին Հայաստանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում