Գլխավոր Լրահոս

Քաղհասարակությունը դիմել է միջազգային կառույցներին՝ Արթուր Օսիպյանի կալանավորման հարցով

Քաղհասարակությունը դիմել է միջազգային կառույցներին՝ Արթուր Օսիպյանի կալանավորման հարցով

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին, միջազգային կառույցներին և դեսպանատներին են ներկայացրել արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանի կալանավորման հարցը։ Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հրապարակած դիմումում քաղհասարակությունը մտահոգություն է հայտնում, որ Արթուր Օսիպյանի նկատմամբ քրեական հետապնդումն ու ազատությունից զրկումը կարող են լինել անհիմն, անօրինական և քաղաքական դրդապատճառներով պայմանավորված։

Դիմումում նշվում է, որ առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում նաև նրա նկատմամբ երկամսյա նախնական կալանքի կիրառումը, տեսակցությունների և արտաքին աշխարհի հետ հաղորդակցության արգելքը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Օսիպյանը կալանքի տակ հացադուլ է իրականացնում։

Դիմումի հեղինակները ընդգծում են, որ ստեղծված իրավիճակը լուրջ վտանգ է ներկայացնում Հայաստանում ժողովրդավարական ազատությունների, քաղաքական բազմակարծության և խոսքի ազատության համար։

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կոչ են անում անհապաղ ազատ արձակել Արթուր Օսիպյանին և լիարժեք երաշխավորել նրա հիմնարար իրավունքներն ու ազատությունները։

Հայտարարությունը ստորագրել են՝

Սոնա Այվազյան, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿԳենյա Պետրոսյան, «Իրավունքների զարգացման և պաշտպանության հիմնադրամ»Արաքս Մելքոնյան, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿԱրթուր Սաքունց, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿՆաիրա Սուլթանյան, «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ»Օլեգ Դուլգարյան, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿԳեղամ Բաղդասարյան, «Ստեփանակերտ» մամուլի ակումբ ՀԿԿարինե Թորոսյան, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿՍեդա Մուրադյան, «Հանրային լրագրության ակումբ» ՀԿՆատալյա Մարտիրոսյան, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» ՀԿՆունե Սարգսյան, «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿԳայանե Աբրահամյան, «Հանուն հավասար իրավունքների» ՀԿԼևոն Բարսեղյան, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿՍերգեյ Գաբրիելյան, «Արժանապատվություն» ՀԿԱրթուր Պապյան, Երևանի մամուլի ակումբԶարուհի Հովհաննիսյան, «Նոր արդարության մշակույթ» ՀԿ

***

Արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը ձերբակալվել, այնուհետև կալանավորվել է մայիսի 18-ին Արաբկիր վարչական շրջանում վարչապետի հետ ունեցած միջադեպից հետո։ Նա հացադուլ է հայտարարել՝ որպես բողոքի նշան Նիկոլ Փաշինյանի կողմից իր հասցեին հնչեցրած «փախած» որակման համար։ Նրան մեղադրում են բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու մեջ: 50–ից ավելի ՀԿ–ներ և հանրային գործիչներ հայտարարություն են տարածել՝ Օսիպյանի կալանավորումն անվանելով ապօրինի։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում