Գլխավոր Լրահոս

Ռուսաստանի սահմանած արգելքներն աստիճանաբար կվերացվեն ընտրություններից հետո․ նախարար

Ռուսաստանի սահմանած արգելքներն աստիճանաբար կվերացվեն ընտրություններից հետո․ նախարար

Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո դեպի Ռուսաստան արտահանում իրականացնող ընկերությունների նկատմամբ արգելքներն աստիճանաբար կհանվեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 1-ին Երևանում նախընտրական քարոզարշավի ժամանակ։ Պապոյանի խոսքով՝ Հայաստանից ներկրվող որոշ ապրանքների նկատմամբ Ռուսաստանի արգելքները  տեխնիկական են և հասցեատերն էկոնոմիկայի նախարարությունը չէ, Սննդի անվտանգության տեսչական մարմինն է։

«Իմ տեղակալը եղել է վերջերս Աստանայում և հանդիպել է Ռուսաստանցի գործընկերների հետ, մթնոլորտը շատ դրական է և բոլոր կողմերը հակված են խնդրին լուծում տան, և ես կարծում եմ, որ ընտրություններից հետո շատ արագ այս հարցերին լուծում կտանք»,- ասել է Պապոյանը։

Անդրադառնալով Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի` հունիսի 1-ին կայացած հեռախոսազրույցի բովանդակությանը, Պապոյանը հայտնել է, որ շատ ջերմ զրույց է եղել երկու երկրների ղեկավարների միջև, և բոլոր հարցերը կլուծվեն։

Հայաստանն արտահանում կիրականացնի դեպի Հունաստան, Գերմանիա և այլ երկրներ։ Նախարարը հայտնել է, որ այսօր էկոնոմիկայի նախարարությունը արտահանման աջակցության ծրագրեր է ներկայացրել դեպի Եվրոպական Միություն, Մերձավոր Արևելք՝ տրանսպորտային ծախսերի փոխհատուցում, մաքսատուրքի փոխհատուցում, IP-ի հետ կապված ծախսերի փոխհատուցում։

«Եվրոպական Միության արտահանումը կրկնապատկվել է, նպատակ ունենք քառապատկենք, հնգապատկենք մինչև տարեվերջ»,- ասել է Պապոյանը։ 


Հայաստանի խորհրդարանական ընտրություններից առաջ Ռուսաստանը կոշտացրել է իր հռետորաբանությունը Հայաստանի նկատմամբ։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդել է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալն այժմ Երևանի օրակարգում չէ։

Այս հայտարարությունների ֆոնին Ռուսաստանը շարունակում է սահմանափակել հայկական ապրանքների մուտքն իր շուկա։ Հունիսի 2-ից կարգելվի հայկական ձկնամթերքի ներմուծումը՝ բացառությամբ երկու ընկերության։ Մայիսի 30-ից «Ռոսպոտրեբնադզոր»-ի որոշմամբ սահմանափակվել է  պտուղ-բանջարեղենի ներմուծումը։ Նախկինում նմանատիպ արգելքներ էին կիրառվել ծաղիկների, «Ջերմուկ» հանքային ջրի, ինչպես նաև մի քանի տեղական արտադրողների կոնյակի և գինու նկատմամբ։

Ռուսաստանի մի քանի պաշտոնյա հայտարարել են, որ Ռուսաստանը կարող է Հայաստանին գազ վաճառել շուկայական գնով՝ արտոնյալ գնի փոխարեն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում