Գլխավոր Լրահոս

Վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել դեպի Եվրոպա․ վարչապետ

Վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել դեպի Եվրոպա․ վարչապետ

Հայկական ապրանքների նկատմամբ Ռուսաստանի սահմանափակումների ֆոնին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել դեպի Եվրոպա և այլ երկրներ:

«Տեղ կհասնեն, նոր կասեմ, թե որ երկրներ, ոչ մի ապրանք չի մնալու»,- հունիսի 2-ին Գեղարքունիքում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է Փաշինյանը։

Նախօրեին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել էր, որ Հայաստանն արտահանում կիրականացնի դեպի Հունաստան, Գերմանիա և այլ երկրներ։ Նախարարի խոսքով՝ էկոնոմիկայի նախարարությունը արտահանման աջակցության ծրագրեր է ներկայացրել դեպի Եվրոպական Միություն, Մերձավոր Արևելք՝ տրանսպորտային ծախսերի փոխհատուցում, մաքսատուրքի փոխհատուցում։

«Եվրոպական Միության արտահանումը կրկնապատկվել է, նպատակ ունենք քառապատկենք, հնգապատկենք մինչև տարեվերջ»,- ասել է Պապոյանը։ 

Հայաստանի խորհրդարանական ընտրություններից առաջ Ռուսաստանը կոշտացրել է իր հռետորաբանությունը Հայաստանի նկատմամբ։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդել է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալն այժմ Երևանի օրակարգում չէ։

Այս հայտարարությունների ֆոնին Ռուսաստանը շարունակում է սահմանափակել հայկական ապրանքների մուտքն իր շուկա։ Հունիսի 2-ից արգելվել է հայկական ձկնամթերքի ներմուծումը՝ բացառությամբ երկու ընկերության։ Մայիսի 30-ից «Ռոսպոտրեբնադզոր»-ի որոշմամբ սահմանափակվել է  պտուղ-բանջարեղենի ներմուծումը։ Նախկինում նմանատիպ արգելքներ էին կիրառվել ծաղիկների, «Ջերմուկ» հանքային ջրի, ինչպես նաև մի քանի տեղական արտադրողների կոնյակի և գինու նկատմամբ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում