Գլխավոր Լրահոս

Եկեղեցին քաղաքականությամբ չի զբաղվում․ Գարեգին Երկրորդ

Եկեղեցին քաղաքականությամբ չի զբաղվում․ Գարեգին Երկրորդ

Եկեղեցին քաղաքականությամբ չի զբաղվում: Այս մասին հայտարարել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հունիսի 2-ին խմբագիրների հետ հանդիպման ժամանակ։

«Քաղաքականությամբ զբաղվում են կուսակցությունները: Եկեղեցին համայն ազգի հոգևոր կառույցն է: Եվ որևէ մի կուսակցության հովանավոր լինել, նրանց գործընթացների մեջ ներգրավվել, կնշանակի դադարել լինել համայն հայության եկեղեցի», - ասել է կաթողիկոսը։ 

Գարեգին Երկրորդը հայտարարել է, որ հայ եկեղեցին, չնայած քաղաքականության մեջ ներգրավված չլինելուն, առաջնային պարտավորություն ունի արտահայտել իր դիրքորոշումը հանրային հնչեղություն ստացած և ժողովրդի անվտանգությանը սպառնացող խնդիրների վերաբերյալ՝ հանուն հայրենիքի ու պետության շահերի պաշտպանության։ 

«Մեր երկրին, մեր ժողովրդին հուզող հարցերի, խնդիրների առնչությամբ, որոնք հանրային հնչեղություն են ստացել և վտանգաշատ իրավիճակների առջև կարող են կանգնեցնել մեր ժողովրդին, եկեղեցին առաջնային պարտականություն ունի այդ հարցերի առնչությամբ իր խոսքը հնչեցնել, իր դիրքորոշումը արտահայտել՝ ի պաշտպանություն մեր ժողովրդի և հայրենիքի շահերի»,- ասել է կաթողիկոսը։

***

Իշխանության և եկեղեցու հարաբերությունները սրվել են վերջին տարիներին և հատկապես բաց հակամարտության փուլ են մտել 2025-ի մայիսից։ Սակայն լարվածության նախադրյալները ձևավորվել էին ավելի վաղ՝ դեռ 2018-ին իշխանափոխությունից հետո, երբ կաթողիկոսի հրաժարականի պահանջով շարժում ձևավորվեց, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց հրապարակային քննադատել եկեղեցու գործունեությունը։ Հետագա տարիներին կողմերի միջև պարբերաբար առաջացել են տարաձայնություններ՝ քաղաքական գործընթացներին եկեղեցու ներգրավվածության, կրթական և արտաքին քաղաքական հարցերի շուրջ, որոնք ի վերջո վերածվել են բաց դիմակայության ։

Հայաստանի իշխանության և եկեղեցու հարաբերությունները բաց հակամարտության փուլ են մտել 2025-ի մայիսից, երբ Գարեգին Բ կաթողիկոսը Շվեյցարիայում մասնակցեց արցախցիների վերաբերյալ միջազգային համաժողովի։ Հայաստանի կառավարությունը համարում է, որ Ղարաբաղի հարցը փակված է և «չի շարունակելու Ղարաբաղյան շարժումը»։

Հայաստանում պետություն - եկեղեցի լարվածության նախադրյալները ձևավորվել էին ավելի վաղ՝ դեռ 2018-ին իշխանափոխությունից հետո, երբ կաթողիկոսի հրաժարականի պահանջով շարժում ձևավորվեց, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց հրապարակային քննադատել եկեղեցու գործունեությունը։ Ավելի ուշ կողմերի միջև պարբերաբար եղան են տարաձայնություններ՝ քաղաքական գործընթացներին եկեղեցու ներգրավվածության, կրթական և արտաքին քաղաքական հարցերի շուրջ։ 2020-ի Ղարաբաղյան պատերազմում Հայաստանի պարտությունից հետո եկեղեցին այն հաստատությունների թվում էր, որը պահանջեց վարչապետի հրաժարականը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում