Գլխավոր Լրահոս

Արթուր Օսիպյանը դիմել է ՄԻՊ-ին և դիվանագիտական առաքելություններին

Արթուր Օսիպյանը դիմել է ՄԻՊ-ին և դիվանագիտական առաքելություններին

Արցախցի քաղաքական գործիչ, կալանավորված Արթուր Օսիպյանի փաստաբանը հրապարակել է իր պաշտպանյալի բաց դիմում-նամակը՝ ուղղված ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին և ՀՀ-ում գործող միջազգային դիվանագիտական առաքելություններին։

«Հայտնում եմ ձեզ, որ ես ձերբակալվել եմ մարդու իրավունքների կոպիտ խախտմամբ՝ խոսքի ազատության և իմ քաղաքացիական դժգոհությունն արտահայտելու համար։ Խնդրում եմ քննարկել խախտված իրավունքներս ու համեմատել իմ հրապարակումները բաց տեղեկատվական տարածքում նմանատիպ հրապարակումների հետ»,- նշում է Օսիպյանը։

Նա նաև նշում է, որ իր կյանքի համար վտանգ է տեսնում կալանքի ընթացքում։

«Ես ստիպված եմ կապ հաստատել ձեզ հետ, քանի որ իմ ձերբակալման և նախնական կալանքի վայրում կալանքի տակ պահելու հետ կապված իրավիճակը զգալի ռիսկեր է պարունակում իմ կյանքի համար»։ 

Օսիպյանը նամակում շեշտում է, որ մայիսի 18-ին, երբ իրեն բերման էին ենթարկում վարչապետ Փաշինյանի ընտրարշավից, վարչապետը հրապարակավ դժգոհել է, որ ինքը «կենդանի է մնացել և դեռ չի լքել Հայաստանը», ինչպես նաև սպառնացել է իր նկատմամբ բռնություն կիրառել։

«Այսօր ես գրեթե 15 օր գտնվում եմ հացադուլում,  և հացադուլիս պատճառներից մեկն այն է, որ հայտնվել եմ իրեն ենթակա մարմնի վերահսկողության ներքո, ուստի հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանի հրահանգով այստեղ ինձ թունավորեն»,- նշել է Օսիպյանը։

Դիմումում Օսիպյանը նաև նշում է, որ վարչապետի աջակիցների կողմից իր նկատմամբ ուժ է կիրառվել, վերցվել է հեռախոսը և ջնջվել ֆեյսբուքյան էջը, սակայն, նրա խոսքով, այդ դեպքերով որևէ քրեական վարույթ չի նախաձեռնվել։

Նա շեշտում է, որ որևէ քաղաքական ուժի հետ կապ չունի և «արտաքին ուժերի գործակալ» չէ։ Նա նաև նշել է, որ Ռուսաստանում համարվում է անցանկալի անձ՝ Արցախում ռուս խաղաղապահների գործողությունների դեմ իր պայքարի պատճառով։

«Ես արդարության վերականգնումն իմ նկատմամբ կապում եմ հայ հանրության գիտակից մասի և արևմտյան ինստիտուտների հետ, որոնք հետաքրքրված են Հայաստանի ժողովրդավարությամբ»,- գրել է Օսիպյանը։

․․․

Արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը ձերբակալվել, այնուհետև կալանավորվել է մայիսի 18-ին Արաբկիր վարչական շրջանում վարչապետի հետ ունեցած միջադեպից հետո։

Նա հացադուլ է հայտարարել՝ որպես բողոքի նշան Նիկոլ Փաշինյանի կողմից իր հասցեին հնչեցրած «փախած» որակման համար։ Նրան մեղադրում են բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու մեջ:

50–ից ավելի ՀԿ–ներ և հանրային գործիչներ հայտարարություն են տարածել՝ Օսիպյանի կալանավորումն անվանելով ապօրինի։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում