Գլխավոր Լրահոս

Ռուսաստանը պատրաստ է Բաքվին և Երևանին խաղաղության պայմանագրի ստորագրման համար հարթակ տրամադրել

Ռուսաստանը պատրաստ է Բաքվին և Երևանին խաղաղության պայմանագրի ստորագրման համար հարթակ տրամադրել

«Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ պատրաստ ենք աջակցել Բաքվին և Երևանին տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման, հումանիտար հարցերի լուծման գործընթացում, ինչպես նաև նախապատրաստել և տրամադրել ռուսական հարթակ խաղաղության պայմանագրի ստորագրման համար», - հունիսի 4-ին այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։

Գալուզինի խոսքով՝ Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի այն ջանքերին, որոնք միտված են երկկողմ հարաբերությունների լիարժեք և համապարփակ կարգավորմանը՝ հիմնվելով 2020-2022-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների վրա։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի փոխարտգործնախարարը նաև նշել է, որ Մոսկվան «զգալի ներուժ» է տեսնում «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակում, որը միավորում է Ռուսաստանին, Իրանին, Թուրքիային, Ադրբեջանին, Հայաստանին և Վրաստանին՝ այսինքն՝ Հարավային Կովկասի երկրներին և նրանց պատմական հարևաններին։

«Այս մեխանիզմը կոչված է նպաստելու տարածաշրջանի խնդիրների լուծմանը հենց տարածաշրջանի երկրների և նրանց հարևանների ուժերով՝ առանց արտաքին ապակառուցողական միջամտության», - նշել է Գալուզինը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում