Գլխավոր Լրահոս

ՔՊ-ն 36 շտաբ է Երևանում նվեր ստացել. «Ազատություն»

ՔՊ-ն 36 շտաբ է Երևանում նվեր ստացել. «Ազատություն»

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրությունների շրջանակում միայն Երևանում 36 շտաբի տարածք է նվեր ստացել։ Դրանք ՔՊ-ին տրամադրվել են անհատույց օգտագործման իրավունքով՝ մեծամասամբ քարոզարշավի ընթացքում՝ մայիսի 1-ից մինչև հունիսի 15-ը օգտագործելու համար։

«Ազատություն»-ը ԿԸՀ ներկայացված մի շարք փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզել է, որ այս նվիրատվությունները իշխող ուժին կատարել են գործող պաշտոնյաներ, խոշոր գործարարներ, օլիգարխների հետ փոխկապակցված անձինք։

Միայն Երևանում ՔՊ-ն ունի 106 շտաբ, որոնցից առնվազն 36-ը՝ մեկ երրորդը, անհատույց օգտագործմամբ են հանձնվել իշխող կուսակցությանը։ Երևանի բոլոր վարչական շրջաններում սփռված այդ տարածքների մի մասի սեփականատերերը իշխող ուժի ներկայացուցիչներ են կամ համակիրներ, սակայն մի էական մասի դեպքում էլ շտաբերը նվիրատվությամբ ՔՊ-ին հանձնել են խոշոր գործարարներ, պաշտոնյաներ, օլիգարխների հետ կապված անձինք։ Կուսակցությունների մասին օրենքի համաձայն՝ անհատույց օգտագործմամբ տարածքներ հանձնելու այս դեպքերը համարվում են նվիրատվություն և պետք է արտացոլվեն ՔՊ-ի՝ գալիք տարվա հաշվետվությունում։

Երևանի կենտրոնի ամենաթանկ հատվածներից մեկում՝ Կասկադում, անհատույց օգտագործմամբ ՔՊ-ին է անցել 177 քմ տարածք Թամանյան 6 հասցեում։ Տարածքը իշխող կուսակցությանը հատկացրել է ռուսաստանաբնակ գործարար Արգամ Վերդյանի կինը՝ Աննա Գևորգյանը։ Արգամ Վերդյանը մի քանի ընկերություններ ունի Մոսկվայում, նաև «Օգնություն տարեցներին» բարեգործական հիմնադրամի տնօրենն է, որն օգնություն է հասցնում կարիքավոր ծերերին։ Ըստ որոշ տվյալների՝ հիմնադրամը մասամբ ֆինանսավորվում է Վերդյանի անձնական միջոցներից։ Ի դեպ, 2014-ի դրությամբ Վերդյանը Արա Աբրահամյանի կողմից ղեկավարվող Հայերի միության անդամներից է եղել, Վերդյանը ՀՀ-ում ընկերություններ չունի։

«Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր, սյունեցի Մերուժան Սիմոնյանի որդին՝ Համլետ Սիմոնյանը, անհատույց օգտագործմամբ «Քաղաքացիական պայմանագրին» է տվել Նորք-Մարաշում՝ Արմենակյան 106 հասցեում գտնվող 450 քմ մակերեսով գրասենյակը։ Մերուժան Սիմոնյանը 1995–2012 թվականներին աշխատել է Պետեկամուտների կոմիտեի համակարգում։ 2012–2018 թվականներին նա պատգամավոր էր «Բարգավաճ Հայաստան»-ից։ Պատգամավորական մանդատից Սիմոնյանը հրաժարվեց 2018-ի աշնանը։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում