«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, հայտնում է Քննչական կոմիտեն։
Կոմիտեի փոխանցմամբ՝ վարույթը վերաբերում է բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելուն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանը։ Թեկնածուների նկատմամբ կայացվել են ձերբակալման որոշումներ, որոնց կատարումը հանձնարարվել է ՆԳՆ ոստիկանությանը։











