Գլխավոր Լրահոս

«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի անդամներին բերման են ենթարկում․ հայտարարություն

«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի անդամներին բերման են ենթարկում․ հայտարարություն

Առավոտից «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի անդամներին բերման են ենթարկում և/կամ ձերբակալում տարբեր պատճառաբանություններով, այդ թվում՝ որպես վկա հարցաքննվելու պատրվակով։ Այս մասին հայտնում են «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբից։

«Այս խայտառակ և հակաօրինական վարքագիծը ոչ միայն հանրությանը տեղեկատվական տեռորի ենթարկելու փորձ է, այլև ընտրական իրավունքի կոպտագույն խախտում։

Դիտորդական առաքելություններից և Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջում ենք արձանագրել այս փաստը։

Ընտրողներին կոչ ենք անում չընկրկել այս ապօրինի գործողությունների առջև և վստահորեն կատարել իրենց սահմանադրական իրավունքը։ Այս ապօրինությունները կազմակերպող և իրականացնող անձանց սպառնում է օրենքով սահմանված ամենախիստ պատասխանատվությունը»,- ասված է դաշինքի տարածած հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում