Գլխավոր Լրահոս

Արման Թաթոյանը մեծ սպասելիքներ ունի 2026-ի խորհրդարանական ընտրություններից

Լուսանկարը՝ Արմենպրես

Լուսանկարը՝ Արմենպրես

«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը մեծ սպասելիքներ ունի 2026-ի խորհրդարանական հերթական ընտրություններից։

«Այս ընտրությունները պատմական նշանակություն ունեն։ Մենք այսօր որոշում ենք մեր ապագան։ Մեզ պետք է պատասխանատու իշխանություն, որ երբեք ուրիշի վրա մեղքը չգցի, աշխատի միայն հանուն պետականության»,- հունիսի 7-ին ընտրություն կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասել է Թաթոյանը։

Արման Թաթոյանը վստահեցրել է, որ իրենց ուժը պատրաստ է հետընտրական ցանկացած գործընթացի։ 

«Սահմանադրության շրջանակում մենք գործադրելու ենք մեր բոլոր միջոցները»,- ասել է Թաթոյանը։

Թաթոյանն ուղիղ չի պատասխանել, որդյոք վստա՞հ է, որ Հայաստանն ընտրություններից հետո նոր իշխանություն կունենա, թե ոչ։  

«Ես վստահ եմ, որ ժողովուրդը դրա պատասխանը կտա։ Մենք այլ ելք չունենք, քան երկրում արդարություն հաստատելը»,- ասել է նա։

2026-ի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցում է 16 քաղաքական կուսակցություն և կուսակցությունների երկու դաշինք։ Տարբեր հարցումների համաձայն՝ առաջատարը վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, որին հաջորդում են միլիարդատեր Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» դաշինքը և Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը։

Խորհրդարան անցնելու համար կուսակցություններից պահանջվում է հավաքել ընտրողների ձայների 4 տոկոսը, իսկ վերոնշյալ դաշինքներից՝ 8 տոկոսը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում