Փաշինյանը հայտարարեց հաղթանակի մասին քվեների մոտ 15 տոկոս հաշվարկի պայմաններում

Իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության շտաբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր կուսակցությունը հաղթել է և միանձնյա կձևավորի կառավարություն։
Հայտարարության պահին՝ գիշերը 2:10-ին, հաշվարկված էր քվեների մոտ 15 տոկոսը։ Երևան քաղաքում հաշվարկված էր ընդամենը 22 ընտրատեղամասերի քվեները՝ մոտ 19,000 ձայն, մինչդեռ Երևանում քվեարկությանը մասնակցել է 497,000 հոգի։ Ընդհանուր հանրապետությունում քվեարկել է 1,497 մլն հոգի։
Ըստ նախնական հաշվարկի՝ ՔՊ-ն ունի 53 տոկոս։ Նրան հաջորդում է «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 23 տոկոս, «Հայաստան» դաշինքը՝ 9 տոկոս, ԲՀԿ-ն` 4,5 տոկոս։
Հարցին, թե ինչպես է հայտարարում հաղթանակի մասին, երբ քվեների հաշվարկը դեռ ավարտված չէ, Փաշինյանը պատասխանեց, որ բոլոր ընտրատեղամասերում ունեն վստահված անձինք և տիրապետում են տեղեկատվությանը։
«Ուզում եմ ընդգծել, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 2021-ի համեմատ ստացել է Հայաստանի Հանրապետության ավելի մեծ թվով ձայներ։ Վստահության քվեն պարտավորեցնող է և նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին տեր է կանգնել պետությանը, տեր է կանգնել անկախությանը, տեր է կանգնել ապագային, տեր է կանգնել խաղաղությանը»,- ասաց Փաշինյանը։
Կազմակերպություն
Իրադարձություն
Հասանելի է
english










