Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով։ Այս մասին հայտնում են կառավարությունից։
«Սրտանց շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում իր կուսակցության հաջողության կապակցությամբ։ Անհամբեր սպասում եմ մեր սերտ համագործակցության շարունակությանը՝ Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունն ու բարեկամական հարաբերությունները ամրապնդելու համար, ինչպես նաև մեր ազգերի բարգավաճման համար»,- ասված է Վրաստանի վարչապետի ուղերձում:
Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է քվեների 49,81%-ը։












