Գլխավոր Լրահոս

ԵՄ հանձնակատարը հայտնել է Հայաստան այցելելու և երկկողմ նոր աշխատանքային խումբ ձևավորելու մասին

ԵՄ հանձնակատարը հայտնել է Հայաստան այցելելու և երկկողմ նոր աշխատանքային խումբ ձևավորելու մասին

Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում գրանցած հաջողության կապակցությամբ։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանի կողմից լայնածավալ հարկադրանքի և միջամտության պայմաններում այս հաղթանակը վերահաստատում է հայ ժողովրդի ընտրությունը հանուն ուժեղ, ինքնիշխան և անկախ Հայաստանի։

ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան հավելել է, որ Եվրոպայի համերաշխությունը Հայաստանի հետ մնում է անսասան, և ինքը նախատեսում է հնարավորինս շուտ ժամանել Երևան։

«Այսօր մենք նաև կսկսենք մեր աշխատանքը ԵՄ-Հայաստան նոր աշխատանքային խմբում՝ մեր գործընկերությունը խորացնելու համար»,- ասել է Կոսը։

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է քվեների 49,81%-ը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում