Գլխավոր Լրահոս

Այսօր ընտրությունների քվեների վերահաշվարկ կիրականացվի

Այսօր ընտրությունների քվեների վերահաշվարկ կիրականացվի

Հունիսի 9-ին ժամը 12:00-ին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում դիմումների հիման վրա ընտրությունների քվեների վերահաշվարկ կիրականացվի։ Այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

«Հունիսի 9-ին ժամը 12:00-ին ԸԸՀ-ները կգումարեն նիստեր՝ վերահաշվարկ իրականացնելու դիմումների, ինչպես նաև վերահաշվարկ իրականացնելու նպատակով ԸԸՀ-ների կողմից վիճակահանություններ անցկացնելու օրակարգով: Նիստերը հեռարձակվելու են ԿԸՀ կայքում՝ ԸԸՀ նիստեր բաժնում:

Ընտրական օրենսգրքի կարգավորումների համաձայն, վերահաշվարկի աշխատանքները պետք է մեկնարկեն հունիսի 9-ի ժամը 14:00-ից: Վերահաշվարկի աշխատանքները իրականացվում են ԸԸՀ-ներում, ԿԸՀ կայքի ուղիղ հեռարձակմամբ: Նիստերը բաց են այն անձանց համար, ովքեր կարող են ԸԸՀ նիստերին ներկա գտնվել: Ձեզ հետ պետք է ունենաք նիստին ներկա գտնվելու իրավունքը հավաստող վկայականը, ինչպես նաև անձը հաստատող փաստաթուղթ»,- հայտնում են ԿԸՀ-ից:

Նախօրեին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դիմել է խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերահաշվարկի համար։  

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները։ ԿԸՀ կայքում նախ հրապարակվել էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը  4% քվե է ստացել, ինչը ենթադրում է, որ հաղթահարել է խորհրդարան անցնելու համար կուսակցությունների անցողիկ շեմը։ Սակայն այսօր ԿԸՀ-ն հստակեցրեց, որ ԲՀԿ-ի օգտին քվեարկել է ընտրողների 3,9 %, ինչը ենթադրում է, որ կուսակցությունը չի անցնում ԱԺ։

ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 ընտրատեղամասի նախնական արդյունքները։ Քվեարկությանը մասնակցել է 1,477,736 ընտրող։

Նախնական տվյալներով խորհրդարան կանցնի 3 ուժ` 2 դաշինք, 1 կուսակցություն։

Կուսակցությունների դեպքում անցողիկ շեմը 4 տոկոսն է, դաշինքների դեպքում՝ 8 տոկոսը։

Նախնական արդյունքներով խորհրդարան կանցնեն հետևյալ ուժերը՝

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-727 827 քվե, 49,8 %

«Ուժեղ Հայաստան» դաշինք- 340 088 քվե, 23,28% 

«Հայաստան»  դաշինք- 145 113 քվե, 9,93%։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում