Գլխավոր Լրահոս

Ընտրության արդյունքները չեղյալ հայատարարելու պահանջով «Ուժեղ Հայաստան»-ը կդիմի ԿԸՀ

Ընտրության արդյունքները չեղյալ հայատարարելու պահանջով «Ուժեղ Հայաստան»-ը կդիմի ԿԸՀ

«Ուժեղ Հայաստան» դաշինքը հունիսի 12-ին դիմելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ընտրության արդյունքները չեղյալ հայտարարելու և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայները վերահաշվարկելու պահանջով։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է դաշինքի պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանը։

Կարապետյանի խոսքով՝ եթե իրենց դիմումն անպատասխան մնա՝ կդիմեն Սահմանադրական դատարան։

«Սիրելի հայրենակիցներ, դուք ձեր աչքով եք տեսել, որ տասնյակ և հարյուրավոր ընտրատեղամասերում վերանայման արդյունքում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ձայների շեշտակի անկում է նկատվել։ Դուք ձեր աչքով եք տեսել, թե ինչպես են զինվորներին ուղղորդված տանում ընտրությունների։ Դուք ձեր աչքով եք տեսել, թե ինչպես են պետական կառավարման մարմինների աշխատակիցներին ուղղորդում, որպեսզի քվեարկեն ՔՊ-ի օգտին»,- ասել է Կարապետյանը։ 

«Հայաստան» դաշինքը ևս հայտարարել է, որ խորհրդարանական ընտրությունների քվեների վերահաշվարկից հետո դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ընտրության արդյունքները։  

Հայաստանի խորհրդարանական ընտրությունները կայացել են հունիսի 7-ին։ Նախնական արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարել է երեք ուժ՝ 2 դաշինք, 1 կուսակցություն։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-727 827 քվե, 49,8 %

«Ուժեղ Հայաստան» դաշինք- 340 088 քվե, 23,28% 

«Հայաստան»  դաշինք- 145 113 քվե, 9,93%։

Հունիսի 9-ին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում դիմումների հիման վրա ընտրությունների քվեների վերահաշվարկ է սկսվել։ Վերահաշվարկի արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին։ Վերահաշվարկի արդյունքում պարզ կլինի արդյոք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կանցնի Ազգային ժողով, թե ոչ։ Քվեների հաշվարկի նախնական արդյունքով ԲՀԿ-ն ստացել է 3,9 % քվե։ Կուսակցությունների համար անցողիկ շեմը 4 %-ն է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում