Գլխավոր Լրահոս

Դատարանը վարույթ է ընդունել Ծառուկյանի հայցն ընդդեմ Փաշինյանի

Դատարանը վարույթ է ընդունել Ծառուկյանի հայցն ընդդեմ Փաշինյանի

Դատարանը հունիսի 12-ին վարույթ է ընդունել Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։

Նիկոլ Փաշինյանի դեմ հայցի հիմքում վարչապետի կողմից մայիսի 28-ի ճեպազրույցի ժամանակ հնչեցրած արտահայտություններն են։

Ըստ հայցադիմումի՝ Փաշինյանը Ծառուկյանին անվանել է «հանցագործ», «շպիոն», «գործակալ» և մեղադրել է նրան «հանցավոր գործարք կնքած լինելու» ու «Հայաստանի ժողովրդին թալանելու» մեջ։

Հայցվորը պահանջում է hրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տվյալները մի շարք լրատվամիջոցներով(news.am, factor.am, pastinfo.am և այլն), ներողություն խնդրել Գագիկ Ծառուկյանի պատիվն ու արժանապատվությունը արատավորող արտահայտությունների համար։

Ծառուկյանը պահանջում է նաև ռնագանձել 6 մլն դրամ՝ որպես զրպարտության և 3 մլն դրամ՝ որպես վիրավորանքի փոխհատուցում։

Գագիկ Ծառուկյանը հայցադիմում է ներկայացրել նաև հանրային հեռուստաընկերության դեմ։ Հայցում վեճի առարկան մայիսի 24-ին հեռարձակված «Քոչարյանի դրդմամբ՝ ԲՀԿ հիմնում, Սարգսյանի հետ կոալիցիա...» վերտառությամբ տեսանյութն է։

Հայցվորների պնդմամբ՝ տեսանյութում տեղ գտած տեղեկությունները, թե ԲՀԿ-ն ստեղծվել է որևէ քաղաքական ուժի դրդմամբ կամ հովանավորչությամբ, սուտ են և զրպարտություն։ Նրանք նշում են, որ ԲՀԿ-ն անկախ կուսակցություն է՝ հիմնադրված 2004 թվականին։

Այս հայցով պահանջվում է հրապարակել հերքում Հանրային հեռուստաընկերության կայքում, YouTube-յան և Facebook-յան էջերում, ինչպես նաև «Լուրեր» հաղորդման ընթացքում, նաև՝ բռնագանձել 6 մլն դրամ հօգուտ Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի (ընդհանուր 12 մլն դրամ)՝ որպես վնասի փոխհատուցում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում