Ռուս մաթեմատիկոս Վերբիցկու կինը հայտնում է Երևանում ամուսնու ձերբակալման մասին

Ռուսաստանի կողմից հետախուզվող մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին հունիսի 12-ին ձերբակալվել է Երևանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա կինը՝ Յուլյա Ֆրիդմանը։
Նա նշել է, որ ամուսնուն սահմանապահները ձերբակալել են Հայաստան մուտք գործելու փորձի ժամանակ, քանի որ նա գտնվում էր Ռուսաստանի հետախուզվողների ցուցակում, և երկու երկրներն ունեն համագործակցության համաձայնագրեր:
Ֆրիդմանը հավելել է, որ Վերբիցկու փաստաբանը նրան խորհուրդ է տվել քաղաքական ապաստան խնդրել Հայաստանում:
ՍիվիլՆեթը դիմել է դատախազություն՝ մեկնաբանության համար։
Ռուսաստանում Վերբիցկու նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված։
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ահաբեկչության հրապարակային կոչերի համար։ Վերբիցկին Ռուսաստանում ներառված է ծայրահեղականների և ահաբեկիչների ցուցակում։
Կազմակերպություն
Թեմա










