Գլխավոր Լրահոս

«Վրացական երազանքի» երիտասարդական թևը Լեռնային Ղարաբաղում մասնակցել է Ադրբեջանի իշխող կուսակցության համաժողովին

«Վրացական երազանքի» երիտասարդական թևի ղեկավար Վարլամ Լիպարտելիանին՝ Շուշիում անցկացված համաժողովին

«Վրացական երազանքի» երիտասարդական թևի ղեկավար Վարլամ Լիպարտելիանին՝ Շուշիում անցկացված համաժողովին

Պաշտոնական լուսանկար

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Վրաստանում իշխող «Վրացական երազանքի» երիտասարդական թևի անդամները մեկնել են Շուշի՝ մասնակցելու իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության կազմակերպած համաժողովին։ Միջոցառման ընթացքում կազմակերպության ղեկավար, նախկին ձյուդոիստ և պատգամավոր Վարլամ Լիպարտելիանին ելույթ է ունեցել պանելային քննարկումներից մեկում։

Ադրբեջանի պետական Azertac գործակալությունը հունիսի 15-ին կայացած միջոցառումը բնութագրել է որպես միջազգային համաժողով, որը կրում էր «Տարածաշրջանային ներդրումը գլոբալ անվտանգության մեջ․ խաղաղության կառուցումը Հարավային Կովկասում» խորագիրը։

Շուշիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ ներկայացուցիչ Այդին Քերիմովը բացման խոսքում հայտարարել է, որ «ազատագրված տարածքներում» կյանքը վերադառնում է բնականոն հունին, և որ «դպրոցներում ու մանկապարտեզներում կրկին լսվում է երեխաների ծիծաղը»։

Պանելային քննարկումը, որին մասնակցել է Լիպարտելիանին, նվիրված էր «Հետպատերազմական վերականգնում․ քաղաքաշինության արդի մարտահրավերները» թեմային։

«Վրաստանի նպատակը մնում է անփոփոխ՝ մեր տարածքների դեօկուպացիան խաղաղ ճանապարհով և անվտանգ, ներառական ու կայուն կենսամիջավայրի ստեղծումը բոլոր քաղաքացիների համար, այդ թվում՝ նրանց, ովքեր հակամարտությունների հետևանքով կորցրել են իրենց տներն ու հայրենի համայնքները», - Վրաստանի հանրային հեռարձակողի (GPB) փոխանցմամբ՝ ասել է Լիպարտելիանին։

Azertac-ի տվյալներով՝ նույն քննարկմանը մասնակցել են նաև Տաջիկստանի իշխող Ժողովրդադեմոկրատական կուսակցության, Սերբիայի իշխող Սերբական առաջադիմական կուսակցության, Բելառուսի իշխանամետ «Բելայա Ռուս» կուսակցության և Հյուսիսային Մակեդոնիայի թուրքական փոքրամասնությունը ներկայացնող Թուրքիայի ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչները։

37-ամյա Լիպարտելիանին ավարտել է մարզական կարիերան 2021-ին և 2024-ի հոկտեմբերին վիճահարույց խորհրդարանական ընտրություններից հետո դարձել պատգամավոր «Վրացական երազանքից»։

2025-ի փետրվարին, երբ ընդդիմությունը բոյկոտում էր խորհրդարանը, նա իշխող կուսակցության ևս երկու պատգամավորների հետ պաշտոնապես լքել էր «Վրացական երազանքը» և հայտարարել «առողջ ընդդիմություն» ձևավորելու մտադրության մասին։ Սակայն նույն տարվա հունիսին նա վերադարձել էր կուսակցություն, իսկ դեկտեմբերին նշանակվել էր դրա երիտասարդական թևի ղեկավար։

«Վրացական երազանքի» երիտասարդական թևը և դրա անդամների գործողությունները մի քանի անգամ դարձել են քննադատության առարկա։ Նրանց մեղադրել են իշխանությունների քննադատների նկատմամբ բռնի գործողությունների մեջ։

Ամենաթարմ դեպքերից մեկը տեղի էր ունեցել 2025-ի սեպտեմբերին, երբ կուսակցության երիտասարդական թևի ղեկավար Գիորգի Շուքվանին Թբիլիսիի կենտրոնում հակակառավարական հանրահավաքի ժամանակ թքում էր կին ցուցարարների և լրագրողի վրա։

Տեղադրություն

Կազմակերպություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում