Գլխավոր Լրահոս

Որևէ նոր քրեական գործի մասին տեղեկություն չունենք․ Քոչարյանի գրասենյակի արձագանքը

Որևէ նոր քրեական գործի մասին տեղեկություն չունենք․ Քոչարյանի գրասենյակի արձագանքը

Նոր քրեական գործի մասին տեղեկություն չունենք, Ռոբերտ Քոչարյանը որևէ գործով չի հարցաքննվել։ Այս մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ անդրադառնալով դատախազության միջնորդությանը։

Այսօր Գլխավոր դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար։

Միկոյանը հայտարարել է, որ տեղի ունեցողը «երկու օր առաջ օդանավակայանում տեղի ունեցած ապօրինության շարունակությունն է»։ Նրա խոսքով՝ երկու օր առաջ Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները նշել էին, որ որևէ քրեական վարույթ չկա, և Քոչարյանի ելքը սահմանափակվել էր առանց իրավական հիմքի։

«Փաստորեն, այսօր կառավարությանը կից դատախազությունն ինչ-որ գործ է «կարել» ու դիմել ԿԸՀ»,- նշել է Միկոյանը։

Գրասենյակի ղեկավարի հայտարարության մեջ նշված է, որ  իրենք պատրաստ են նման զարգացումների․ «Նման և ավելի վատ զարգացումների պատրաստ ենք և միշտ էլ պատրաստ ենք եղել»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում