Գլխավոր Լրահոս

ՍիվիլՆեթը և Ask Vera-ն Հայաստանում գործարկում են ապատեղեկատվության դեմ պայքարի նոր գործիք

ՍիվիլՆեթը և Ask Vera-ն Հայաստանում գործարկում են ապատեղեկատվության դեմ պայքարի նոր գործիք

ՍիվիլՆեթը և ֆրանսիական Ask Vera փաստերի ստուգման ծառայությունը հայտարարում են Հայաստանում համագործակցության մեկնարկի մասին։ Համագործակցության նպատակն է հանրությանը տրամադրել պարզ, հասանելի և անվճար գործիք՝ կասկածելի տեղեկությունները արագ ստուգելու և վստահելի աղբյուրների վրա հիմնված պատասխաններ ստանալու համար։

Ask Vera-ն արհեստական բանականությամբ աշխատող փաստերի ստուգման ծառայություն է, որը հասանելի է WhatsApp-ում, Instagram-ում և Telegram-ում։ Օգտատերերը կարող են Vera-ին հարցեր ուղղել իրենց մայրենի լեզվով՝ լրատվական թեմաների, սոցիալական ցանցերում տարածվող պնդումների կամ հանրային հետաքրքրություն ներկայացնող տեղեկությունների վերաբերյալ։

Ծառայությունը նախատեսված է ապատեղեկատվության տարածումը նվազեցնելու և փաստերի ստուգումը մարդկանց առօրյայի մաս դարձնելու համար։ Vera-ն օգնում է օգտատերերին կողմնորոշվել տեղեկատվական հոսքերում՝ ներկայացնելով ստուգված պատասխաններ և հղումներ դեպի վստահելի աղբյուրներ՝ լրատվամիջոցներ, փաստեր ստուգող կազմակերպություններ և այլ հավաստի հարթակներ։

Vera-ն չի փոխարինում լրագրողներին և փաստեր ստուգողներին։ Հակառակը՝ այն տեսանելի է դարձնում նրանց աշխատանքը և օգտատերերին ուղղորդում դեպի մասնագիտական ստուգված բովանդակություն։

Ի տարբերություն արհեստական բանականության մի շարք այլ գործիքների՝ Vera-ն չի ստեղծում չհաստատված պատասխաններ։ Եթե ծառայությունը բավարար տեղեկություն չունի հարցին պատասխանելու համար, հստակ նշում է, որ պատասխանը հայտնի չէ։

Հայաստանում ՍիվիլՆեթի և Ask Vera-ի համագործակցության նպատակն է ապատեղեկատվության դեմ պայքարի նոր մշակույթի ձևավորումը, որը փաստերի ստուգումը կդարձնի ավելի արագ, հասանելի և սովորական յուրաքանչյուր օգտատիրոջ համար։

Այս նախագծի իրականացումը հնարավոր է դարձել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (OIF) աջակցության և ֆինանսական օժանդակության շնորհիվ:

Vera-ին կարելի է դիմել WhatsApp-ով կամ Telegram-ով՝ +33 9 74 99 12 95 համարով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում