Նիկոլ Փաշինյանը կմասնակցի 2026-ի օգոստոսի 15-ին Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստին։ Այս մասին հունիսի 18-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Փաշինյանը։
Փաշինյանը նշեց, որ հանձնաժողովի նիստին կներկայացնի դեպի Ռուսաստան հայկական արտահանման հետ կապված խնդիրները։
«Այդ նիստին մասնակցություն կունենամ, և, ինչպես ասել եմ, կզբաղվենք այդ հարցերով, սակայն այսօր էլ արդեն իսկ զբաղվում ենք. ԵԱՏՄ ինստիտուտները աշխատում են»,- ասել է վարչապետը
***
Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ սկսել է կիրառել տնտեսական ճնշումներ՝ հերթով սահմանափակելով հայկական ապրանքների մուտքը իր շուկա։ Սահմանափակումները սկսվեցին Երևանում Եվրոպական համայնքի ու ԵՄ գագաթնաժողովների անցկացումից հետո։ Այդ օրերին Երևան էր այցելել նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդմիր Զելենսկին։ Ռուսական կողմը դրանից հետո սկսեց հայտարարել, որ Հայաստանը պետք է արագ կողմնորոշվի ԵՄ-ին անդամակցելու հարցում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս չի շնորհավորել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։











