Գլխավոր Լրահոս

Հայաստանի և Թուրքիայի նախարարները քննարկել են տրանսպորտային կապերի վերագործարկումը

Հայաստանի և Թուրքիայի նախարարները քննարկել են տրանսպորտային կապերի վերագործարկումը

Հայաստանի և Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարները հունիսի 23-ին Բրյուսելում քննարկել են երկու երկրների միջև տրանսպորտային հաղորդակցությունների վերագործարկմանն ուղղված քայլերը, X-ում գրել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն:

Ուրալօղլուն գրել է, որ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նախկինում երկու երկրների միջև ակտիվորեն օգտագործվող երկաթուղային և ավտոմոբիլային կապերի վերագործարկմանը:

«Մինչ մեր երկրում սկսում ենք անհրաժեշտ պահպանման աշխատանքները, գնահատեցինք նաև այն փուլը, որին հասել է հայկական կողմը նախապատրաստական և մրցութային գործընթացներում», - գրել է Թուրքիայի տրանսպորտի նախարարը:

Ըստ հայտարարության՝ կողմերը քննարկել են նաև պատմական Անիի կամրջի վերականգնման գործընթացը և երկու երկրների համատեղ պատմական ժառանգության այդ հատվածի վերականգնմանն ուղղված հետագա քայլերը:

Հայաստանն ու Թուրքիան մայիսի 4-ին Երևանում ստորագրել են Անիի կամրջի համատեղ վերականգնման աշխատանքների իրականացման արձանագրությունը:

Անիի կամուրջը վերականգնելու համատեղ ջանքերի մասին Հայաստանն ու Թուրքիան խոսում են դեռևս 2023-ից։

Անիի կամուրջը գտնվում է Ախուրյան գետի վրա։ Կառուցվել է 10-11-րդ դարերում։ 

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում