Գլխավոր Լրահոս

Դրամն ամրապնդվում է, քանի որ կա կապիտալի մեծ ներհոսք. ԿԲ Նախագահ

Դրամն ամրապնդվում է, քանի որ կա կապիտալի մեծ ներհոսք. ԿԲ Նախագահ

Լիա Ավագյան

ԱՄՆ դոլարն ու եվրոն վերջին շրջանում թուլանում են դրամի նկատմամբ՝ պայմանավորված կապիտալի մեծ ներհոսքով, ասել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Եթե 2026-ի հունվարի 5-ին 1 դոլարն արժեր 382 դրամ, ապա հունիսի 22-ի դրությամբ՝ շուրջ 368 դրամ, այսինքն՝ դրամն ամրապնդվել է գրեթե 4%-ով։

Հունիսի 23-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ասել է, որ դրամի ամրապնդման հիմքում ընկած է միջազգային ներդրողների աճող հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ։ Գալստյանի խոսքով՝ խոշոր ֆինանսական կառույցներն այսօր հետևում են Հայաստանի տնտեսությանը, և գլոբալ ինստիտուցիոնալ ներդրողները ձեռք են բերում ոչ միայն դոլարով արտահայտված եվրոբոնդեր, այլև դրամով արտահայտված Հայաստանի պետական պարտատոմսեր։ Ներկայում դրամային պետական պարտքի մոտ 7-8%-ը  գլոբալ ինստիտուցիոնալ խաղացողների ձեռքում է։

Կենտրոնական բանկի նախագահը պատերազմի ռիսկի հետ կապված պրեմիայի նվազումը կապել է Վաշինգտոնում Հայաստան-Ադրբեջան համաձայնագրի նախաստորագրման հետ։ Դրանից հետո, ըստ նրա, Հայաստանի և ԱՄՆ-ի պետական պարտատոմսերի եկամտաբերության տարբերությունը էապես նվազել է՝ դառնալով զգալիորեն ցածր, քան մեկ-երկու տարի առաջ։ Այսինքն՝ միջազգային ներդրողների տեսանկյունից Հայաստանի ռիսկայնությունը նվազել է, ինչը նպաստում է կապիտալի ներհոսքին։

Գալստյանն ընդգծել է, որ վերջին տարիներին մակրոտնտեսական կայունությունը դարձել է Հայաստանի այցեքարտը. չնայած արտաքին ցնցումներին՝ երկրին հաջողվել է ապահովել բարձր տնտեսական աճ, ցածր գնաճ և հարկաբյուջետային կայունություն։ Միաժամանակ, ըստ նրա, գլոբալ խաղացողների ուշադրությունն այժմ Հայաստանից պահանջում է հատկապես խստորեն հետևել այդ կայունությանը։

Ռիսկերի այս նվազումը, Գալստյանի համոզմամբ, ժամանակի ընթացքում պետք է արտացոլվի նաև տոկոսադրույքների վրա։ Բանկային համակարգում ռիսկերի մեղմմանը զուգահեռ ավանդների տոկոսները կնվազեն, ինչը հնարավորություն կտա բանկերին վարկերը տրամադրել ավելի ցածր տոկոսադրույքով՝ պահպանելով շահույթի նույն մարժան, ասել է նա։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում