Գլխավոր Լրահոս

Սահմանադրական դատարանը ԿԸՀ-ից և ԱԱԾ-ից ընտրությունների վերաբերյալ տվյալներ է պահանջել

Սահմանադրական դատարանը ԿԸՀ-ից և ԱԱԾ-ից ընտրությունների վերաբերյալ տվյալներ է պահանջել

Հայաստանի Սահմանադրական դատարանը մասնակիորեն բավարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի միջնորդությունը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովից ու Ազգային անվտանգության ծառայությունից պահանջել հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին վերաբերող ծավալուն տվյալներ, այս մասին ասված է դատարանի աշխատակարգային որոշումներում։

Դատարանը ԿԸՀ-ին պարտավորեցրել է մինչև հունիսի 24-ի ժամը 18:00-ն ներկայացնել գաղտնի պահված վայրերում քվեարկած 16 738 անձանց, ինչպես նաև հաշվառումից ժամանակավորապես հանվածների և 18-23 տարեկան ընտրողների վերաբերյալ տվյալները՝ կրկնակի քվեարկությունը բացառող վերահսկողական մեխանիզմների պարզաբանմամբ։ Բացի այդ, ընտրական հանձնաժողովից պահանջվել են բացատրություններ ձեռքով, ստեղնաշարի միջոցով տեխնիկական սարքերի մեջ տվյալների ներմուծմամբ տպված 79 125 քվեարկության կտրոնների վերաբերյալ։

Մեկ այլ որոշմամբ Սահմանադրական դատարանը սեփական նախաձեռնությամբ ԱԱԾ-ից պահանջել է 2025 և 2026 թվականների մայիս-հունիս ամիսներին Հայաստանի սահմանը հատած 18 տարին լրացած քաղաքացիների թվային տվյալները՝ դրանք համադրելու նպատակով։

Այս քայլերը հաջորդում են հունիսի 19-ին խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող յոթ դիմումների մուտքագրմանը ՍԴ, որոնք ներկայացվել են ինչպես անցողիկ շեմը հաղթահարած, այնպես էլ չհաղթահարած քաղաքական ուժերի, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքների, ԲՀԿ-ի, «Միասնության թևեր», «Նոր ուղի», ԴՕԿ և «Հանուն Հանրապետության» կուսակցությունների կողմից։ Դիմումների հիմնական պահանջը ԿԸՀ-ի՝ ընտրությունների արդյունքներն ամփոփող որոշումն անվավեր ճանաչելն է։

Դատարանը բոլոր դիմումները միավորել է մեկ վարույթում, որտեղ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներգրավված է որպես երրորդ անձ։ Բանավոր ընթացակարգով դատաքննությունը նշանակված է հունիսի 26-ին, ժամը 11:00-ին, իսկ գործով զեկուցող է նշանակվել ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում