Գլխավոր Լրահոս

ՀԱՊԿ ղեկավարությունը կքննարկի Հայաստանի անդամակցության հարցը. Վասիլև

ՀԱՊԿ ղեկավարությունը կքննարկի Հայաստանի անդամակցության հարցը. Վասիլև

ՀԱՊԿ անդամ պետությունների բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի կազմակերպությանը Հայաստանի հետագա անդամակցության հարցը, հունիսի 23-ին հայտարարել է ՀԱՊԿ մշտական խորհրդի նախագահ, կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։

Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավական համաժողովում ունեցած իր ելույթի ժամանակ ռուսաստանցի դիվանագետն ընդգծել է, որ կառույցի բարձրագույն ղեկավարությունը հատուկ ուշադրություն է դարձնելու այս խնդրին՝ անդրադառնալով Երևանի հետագա կարգավիճակի հեռանկարներին։

Պետերբուրգի XIV միջազգային իրավաբանական համաժողովն անցկացվում է Սանկտ Պետերբուրգում հունիսի 24-26-ը։

Օրեր առաջ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները պայմանավորվել են դիտարկել Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ կանոնադրության համապատասխան հոդվածի կիրառումը՝ երկու տարվա ընթացքում Հայաստանի կողմից անդամավճարներ չվճարելու պատճառով:  

ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի համաձայն՝ անդամ պետությունների կողմից կազմակերպության բյուջեի նկատմամբ պարտքը մարելու պարտավորությունները երկու տարվա ընթացքում չկատարելու դեպքում խորհուրդն ընդունում է որոշում՝ կազմակերպության շրջանակներում այդ պետության քաղաքացիներին քվոտային պաշտոններում առաջադրելու իրավունքի կասեցման, ինչպես նաև միավորման մարմիններում ձայնի իրավունքից զրկելու մասին մինչև պարտքի ամբողջական մարումը։ 

ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունները սրվեցին 2022-ի սեպտեմբերին՝ Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի զինուժի ապօրինի ներխուժումից հետո, երբ կազմակերպությունը ռազմական և քաղաքական աջակցություն չհայտնեց իր անդամ երկրին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում