Գլխավոր Լրահոս

ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը

ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում հունիսի 25-ին փակ գաղտնի քվեարկության արդյունքում Ազգային ժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը: 

Լրագրողների հետ զրույցում Ռուբինյանն ասել է, որ դա քաղաքական որոշում է։

«Ենթադրում եմ, որ գործընկերների մեծ մասը համարել է, որ այս փուլում ճիշտ կլինի, որ ես զբաղեցնեմ այդ պաշտոնը, և դա նորմալ գործընթաց է։ Քաղաքական առումով որոշումը կայացված է»,- ասել է Ռուբինյանը։

Ռուբինյանը նշել է, որ քվեարկության արդյունքն իր համար միանշանակ սպասելի չէր, բայց նաև սպասելի էր։

«Չեմ կարող ասել՝ դա սպասելի էր, թե ոչ, սակայն արդյունքից շոյված եմ։ Վստահությունը ինձ համար շատ պարտավորեցնող է, բայց չեմ կարող ասել, որ ինչ-որ բան պետք է ավելի լավ անեմ, քան նախորդ նախագահը։ Ալեն Սիմոնյանը շատ լավ ԱԺ նախագահ է եղել և առաջինն է, ով նախագահել է մինչև ժամկետի ավարտը։ Հայկ Կոնջորյանը եղել է խմբակցության շատ լավ ղեկավար։ Մենք նախորդ հինգ տարիների ընթացքում իրականացրել ենք շատ մեծ և պատասխանատու աշխատանք՝ անցնելով մեծ փորձությունների միջով»,- ասել է Ռուբինյանը։

ԱԺ նախագահի հավանական թեկնածուներն էին՝ գործող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Ռուբեն Ռուբինյանը և Հայկ Կոնջորյանը։ 

Ռուբեն Ռուբինյանը 2015-2018-ին եղել է քաղաքացիական ակտիվիստ և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համահիմնադիր: 2018-2019-ին զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը: 2019-2021-ին եղել է ԱԺ պատգամավոր և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ: 2021-ի օգոստոսից Ազգային ժողովի նախագահի տեղակալն է, իսկ դեկտեմբերից՝ նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում