Գլխավոր Լրահոս

Ռուսաստանը կասեցրել է Հայաստանից ձկնամթերքի բոլոր մատակարարումները

Ռուսաստանը կասեցրել է Հայաստանից ձկնամթերքի բոլոր մատակարարումները

Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանից ձկան և ձկնամթերքի բոլոր մատակարարումները, հայտնում է «Ռոսսելխոզնադզոր»-ը։ ՌԴ արտահանելու իրավունքից զրկվել են բոլոր այն ընկերությունները, որոնք գրանցված էին որպես մատակարարներ։

Ըստ «Ռոսսելխոզնադզոր»-ի՝ գերատեսչությունը դիմել է Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ հունիսի 19-ից կասեցնել հայկական վերջին երկու ձեռնարկությունների կենդանի ձկան և ցանկացած վերամշակված ձկնամթերքի անասնաբուժական սերտիֆիկացումը։ «Ռոսսելխոզնադզոր»-ի տարածքային մարմիններին և ՌԴ մաքսային ծառայությանն ուղարկված փաստաթղթով հանձնարարվել է վերահսկել և արգելել նշված ձեռնարկությունների արտադրանքի ներմուծումը Ռուսաստանի Դաշնություն: 

Հունիսի 2-ից սահմանափակվել էին Հայաստանի բոլոր ձեռնարկություններից մատակարարումները, բացառությամբ հիշյալ երկու ընկերությունների։ Դրանց մատակարարումներն իրականացվում էին ուժեղացված լաբորատոր հսկողության պայմաններում, քանի որ արտադրանքում հայտնաբերվել էին վտանգավոր նյութեր (լեյկոմալաքիտային կանաչ, մեթիլենային կապույտ, ֆտորխինոլոնների խումբ, քլորտետրացիկլին) և պաթոգեններ: Հետագայում ընդունված որոշմամբ՝ սահմանափակումները տարածվել են նաև այս վերջին երկու ընկերությունների վրա:

Եվս երկու հայկական ընկերությունների արտադրանքի ներմուծումն արգելվել էր ավելի վաղ։ Դրա պատճառն այն էր, որ նրանք հրաժարվել էին մասնակցել մայիսի 21-ից 27-ը ռուս մասնագետների կողմից իրականացվող տեսչական ստուգումներին։ Ստուգումներից հրաժարվելու կապակցությամբ այդ ձեռնարկությունների կարգավիճակը փոխվել էր՝ ստանալով «ժամանակավորապես սահմանափակված» պիտակավորումը։

***

Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ սկսել է կիրառել տնտեսական ճնշումներ՝ հերթով սահմանափակելով հայկական ապրանքների մուտքը իր շուկա և իր տարածքով ԵԱՏՄ մյուս երկրներ։ Սահմանափակումները սկսվեցին Երևանում Եվրոպական համայնքի ու ԵՄ գագաթնաժողովների անցկացումից հետո։ Այդ օրերին Երևան էր այցելել նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդմիր Զելենսկին։ Ռուսական կողմը դրանից հետո սկսեց հայտարարել, որ Հայաստանը պետք է արագ կողմնորոշվի ԵՄ-ին անդամակցելու հարցում։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս չի շնորհավորել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում