Գլխավոր Լրահոս

Նախատեսվում է արդիականացնել Կոնդի ենթակառուցվածքներն ու փողոցային ցանցը

Նախատեսվում է արդիականացնել Կոնդի ենթակառուցվածքներն ու փողոցային ցանցը

Կառավարությունում քննարկվել է Կոնդ թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը, հայտնում են կառավարությունից։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը նշել է, որ առաջարկվող մոդելը հիմնված է թաղամասի պատմական միջավայրի պահպանման, տնտեսական զարգացման և մշակութային ակտիվացման համադրման վրա: Ըստ այդմ՝ նախատեսվող աշխատանքներն ուղղված են լինելու հուշարձանների, պատմական ժառանգության պահպանմանը,

ինժեներական և տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավմանը, տնտեսական արդյունավետության, ներդրումային գրավչության բարձրացմանը, զբոսաշրջության ակտիվացմանը և այլն:

Ընդգծվել է, որ Կոնդի վերակառուցման գործընթացի համար անհրաժեշտ է իրականացնել քաղաքաշինական կարգավորումներ, այդ թվում՝ գործառնական նշանակության փոփոխություն, ճակատների ճարտարապետական պահանջների սահմանում, հարկայնության և կառուցապատման չափորոշիչների որոշում և հանրային ներդրումներ, այդ թվում՝ հուշարձանների պահպանում, վերականգնում, փողոցային ցանցի արդիականացում, ինժեներական ենթակառուցվածքների, փողոցային լուսավորության և թաղամասի մուտքերի կազմակերպում:

Քննարկման շրջանակում անդրադարձ է կատարվել թաղամասի զարգացման գործընթացում վերականգնման և կառավարման համալիր մոտեցումների կիրառմանը:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հայեցակարգի հաջող իրականացման համար անհրաժեշտ է մշակել հստակ գործողությունների ծրագիր՝ ճշգրիտ համադրելով քաղաքաշինական, սոցիալական և տնտեսական գործոնները:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում