Գլխավոր Լրահոս

ԱԱ-2026. Հայտնի են փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցները և 1/16 եզրափակչի զույգերը

ԱԱ-2026. Հայտնի են փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցները և 1/16 եզրափակչի զույգերը

Ավարտվել է 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլը, որի արդյունքում հայտնի են դարձել փլեյ-օֆֆի բոլոր 32 մասնակիցները։

Փլեյ-օֆֆ են դուրս եկել խմբերի առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած 24 հավաքականները, ինչպես նաև երրորդ տեղը զբաղեցրած ութ լավագույն թիմերը։

Խմբերի հաղթողներն ու հաջորդ փուլ դուրս եկած հավաքականները

  • A խումբ - Մեքսիկա, Հարավային Աֆրիկա

  • B խումբ - Շվեյցարիա, Կանադա, Բոսնիա և Հերցեգովինա

  • C խումբ - Բրազիլիա, Մարոկկո

  • D խումբ - ԱՄՆ, Ավստրալիա, Պարագվայ

  • E խումբ - Գերմանիա, Կոտ դ'Իվուար, Էկվադոր

  • F խումբ - Նիդերլանդներ, Ճապոնիա, Շվեդիա

  • G խումբ - Բելգիա, Եգիպտոս

  • H խումբ - Իսպանիա, Կաբո Վերդե

  • I խումբ - Ֆրանսիա, Նորվեգիա, Սենեգալ

  • J խումբ - Արգենտինա, Ավստրիա, Ալժիր

  • K խումբ - Կոլումբիա, Պորտուգալիա, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն

  • L խումբ - Անգլիա, Խորվաթիա, Գանա

1/16 եզրափակչի զույգերը

  • Հարավային Աֆրիկա - Կանադա

  • Բրազիլիա - Ճապոնիա

  • Գերմանիա - Պարագվայ

  • Նիդերլանդներ - Մարոկկո

  • Կոտ դ'Իվուար - Նորվեգիա

  • Ֆրանսիա - Շվեդիա

  • Մեքսիկա - Էկվադոր

  • Անգլիա - Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն

  • Բելգիա - Սենեգալ

  • ԱՄՆ - Բոսնիա և Հերցեգովինա

  • Իսպանիա - Ավստրիա

  • Պորտուգալիա - Խորվաթիա

  • Շվեյցարիա - Ալժիր

  • Ավստրալիա - Եգիպտոս

  • Արգենտինա - Կաբո Վերդե

  • Կոլումբիա - Գանա

1/16 եզրափակչի հանդիպումները կկայանան հունիսի 28-ից հուլիսի 4-ը։ Առաջին խաղում կմրցեն Հարավային Աֆրիկան և Կանադան։

Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչները նախատեսված են հուլիսի 4-7-ը, քառորդ եզրափակիչները՝ հուլիսի 9-12-ը, կիսաեզրափակիչները՝ հուլիսի 14-ին և 15-ին։

Երրորդ տեղի համար հանդիպումը կկայանա հուլիսի 19-ին Մայամիում, իսկ եզրափակիչը՝ նույն օրը Նյու Յորք/Նյու Ջերսիի «MetLife Stadium»-ում։ Գործող աշխարհի չեմպիոնը Արգենտինայի հավաքականն է։

Խմբային փուլի խաղերի արդյունքով լավագույն ռմբարկուն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին է՝ 6 գոլով։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում