Գլխավոր Լրահոս

Իրանը միանձնյա կվերահսկի Հորմուզի նեղուցը առաջիկա 30 օրվա ընթացքում. Արաղչի

Իրանը միանձնյա կվերահսկի Հորմուզի նեղուցը առաջիկա 30 օրվա ընթացքում. Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարարը հունիսի 28-ին Իրաք կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Հորմուզի նեղուցըմնում է Իրանի լիակատար վերահսկողության տակ։

«Ես իմ գործընկերոջը տեղեկացրել եմ Իրանին պարտադրված պատերազմի վերջին արդյունքների, ինչպես նաև Իրանի և Միացյալ Նահանգների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ զարգացումների մասին», - ասել է Արաղչին։

«Հորմուզի նեղուցը մնում է Իրանի լիակատար հսկողության և կառավարման տակ առաջիկա 30 օրերի ընթացքում, և բոլոր խոչընդոտները վերացնելուց հետո ջրային ուղու ամբողջական թողունակությունը կվերականգնվի։ Սա է այն, ինչի վրա մենք աշխատում ենք»,- հավելել է նա։

Նա շեշտել է, որ սա լիովին պարզ է փոխըմբռնման հուշագրով, և ցանկացած միջամտություն կամ որևէ միակողմանի գործողություն կհանգեցնի իրավիճակի սրմանը և կհետաձգի նեղուցի վերաբացումը։

Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը կրկին սրվել է։ Երկու երկրները փոխադարձ հարվածներ են հասցրել՝ միմյանց մեղադրելով տասը օր առաջ կնքված ժամանակավոր համաձայնագրի խախտման մեջ, որը պետք է ավարտեր արդեն չորս ամիս շարունակվող պատերազմը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում