2026 թվականի սեպտեմբերին կայանալիք Պետդումայի ընտրությունները կարևոր փուլ են երկրի կայունության ամրապնդման համար՝ արևմտյան էլիտաների «աննախադեպ ճնշման» պայմաններում։ Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարում։
«Ռուսաստանը վստահորեն դիմակայում է մեր զարգացմանը խոչընդոտելու բոլոր փորձերին։ Մենք ունենք բավարար ուժ, միջոցներ և քաղաքական կամք, և դրանում ոչ ոք չպետք է կասկածի»,- ասել է Պուտինը։
Նա խոստացել է համապատասխան հանձնարարականներ տալ՝ ընտրությունները արտաքին ազդեցության և հնարավոր մանիպուլյացիաների փորձերից պաշտպանելու համար։
Ռուսաստանի Պետդումայի 9-րդ գումարման ընտրությունները նախատեսված են 2026 թվականի սեպտեմբերի 20-ին։












