Գլխավոր Լրահոս

Ժամը 20:00-ից հետո զինվորների քվեարկության հարցը քննարկվել է Սահմանադրական դատարանում

Ժամը 20:00-ից հետո զինվորների քվեարկության հարցը քննարկվել է Սահմանադրական դատարանում

Սահմանադրական դատարանում այսօր՝ հունիսի 29-ին, ընտրությունների արդյունքները վիճարկող յոթ քաղաքական ուժերի դիմումների քննության ժամանակ զեկուցող դատավոր Էդգար Շաթիրյանը դիմող կողմին հարցեր ուղղեց զինվորականների քվեարկության հետ կապված խնդրահարույց փաստերի վերաբերյալ։ Հղում անելով վստահված անձանց արձանագրություններին՝ դատավորը բարձրաձայնեց, որ առանձին տեղամասերում (մասնավորապես՝ 35/65 և 10/51) քվեարկությունը շարունակվել է ժամը 20:00-ից հետո, իսկ միջանցքները լցված են եղել հարյուրավոր զինվորներով։

«Ժամը 20:55-ի դրությամբ ընտրատեղամասի շենքում մուտքից դժվարությամբ եմ հասել ընտրատեղամասի սենյակ, ամբողջ միջանցքը զինվորներով լցված էր... ժամը 20-ից հետո քվեարկությունը շարունակվել է, զինվորներն են քվեարկել», - ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը։

Ըստ դատարանում ներկայացված տվյալների՝ թիվ 10/51 տեղամասում ժամը 20:00-ի դրությամբ տեղափոխվել է 250 զինվոր, իսկ ժամը 20:50-ին տեղամասում դեռ գտնվել է 52 զինվորական, որոնց քվեարկության գործընթացը շարունակվել է։ Արամ Վարդևանյանը պարզաբանեց, որ թեև իրենք ուղղակիորեն պահանջել են անվավեր ճանաչել միայն 12/13 տեղամասի արդյունքները, սակայն զինվորականների մասնակցությամբ այս դեպքերը օգտագործում են որպես համակարգային խախտումների ծանրակշիռ փաստարկ։ Նա հավելեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուներ բոլոր հնարավորությունները բացառելու նման իրավիճակները, սակայն վստահված անձանց զգուշացումները տեղամասային հանձնաժողովների նախագահների կողմից անտեսվել են։

Սահմանադրական դատարանը միավորված վարույթով քննում է յոթ քաղաքական ուժերի դիմումները և պետք է վերջնական որոշում կայացնի մինչև հուլիսի 4-ը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում