Գլխավոր Լրահոս

Պեղումների ժամանակ «Ամբերդ ամրոց»-ում հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը

Պեղումների ժամանակ «Ամբերդ ամրոց»-ում հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը

Պեղումների ժամանակ «Ամբերդ ամրոց»-ում հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը, հայտնում են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

Նախարարությունից հայտնում են, որ «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում ընթացող վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ ամրոցի ներքին աշտարակավոր պատի արտաքին կողմում՝ կենտրոնական հատվածից մոտ մեկ մետր դեպի արևելք, հայտնաբերվել է մարդկային կմախք։ Ոսկորների գրեթե 90 տոկոսը տեղում են. չեն գտնվել միայն ձեռքի մատները։ Ատամնաշարից կարելի է ենթադրել, որ նա երիտասարդ է եղել:

Մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են նաև միջնադարում կիրառվող (ենթադրյալ) զբաղմունքի վկայություն համարվող տամա խաղի (շաշկիի նման) մասունքներ։

ԿԳՄՍՆ-ից նշում են, որ Ամբերդում մաքրման և պեղման աշխատանքները շարունակվում են՝ բացահայտելով նոր մանրամասներ ամրոցի պատմությունից ու կյանքից:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում