Գլխավոր Լրահոս

Հայաստանի և Ադրբեջանի միջև անհայտ կորածների տվյալների բազա կստեղծվի

Հայաստանի և Ադրբեջանի միջև անհայտ կորածների տվյալների բազա կստեղծվի

Հայաստանի և Ադրբեջանի միջև անհայտ կորածների վերաբերյալ տվյալների բազա կստեղծվի, որը կապահովի երկրների միջև տեղեկատվության փոխանակումը և կդառնա խաղաղությանը ծառայող մեխանիզմ։ Այս մասին հայտարարել է Անհայտ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի (ICMP) գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերը, հայտնում է APA-ն։

«Անհայտ կորածների խնդրի լուծմանն ուղղված ժամանակակից մոտեցումները և համագործակցության ամրապնդումը» թեմայով միջազգային համաժողովում Բոմբերգերն ընդգծել է, որ ստեղծվելիք բազան չափազանց կարևոր նշանակություն ունի կողմերի միջև համագործակցության տեսանկյունից։

Բոմբերգերը նշել է, որ սա մի մոդել է, որի ստեղծմանն իրենք աջակցել են նախկին Հարավսլավիայի համատեքստում։ Այդ տարածաշրջանի կառավարությունները, հակամարտությունից տարիներ անց, ձևավորել են անհայտ կորածների հարցերով համատեղ գործող աշխատանքային խումբ, ստեղծել ընդհանուր տվյալների բազա դեռևս չփակված գործերի վերաբերյալ և դրա միջոցով տեղեկատվություն են փոխանակում։

«Մենք հույս ունենք, որ այս տվյալների բազայի միջոցով ևս կհասնենք նույնպիսի արդյունքների։ Առաջին հայացքից այս թեման կարող է այնքան էլ հետաքրքիր չթվալ, սակայն տվյալների բազան կենսական նշանակություն ունեցող գործիքներից է համագործակցության ապահովման և խաղաղության կառուցման համար»,- նշել է ICMP գլխավոր տնօրենը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում