Գլխավոր Լրահոս

ՍԴ-ն այսօր հեռանալու է խորհրդակցական սենյակ և հուլիսի 4-ին որոշում կայացնի. Վարդևանյան

ՍԴ-ն այսօր հեռանալու է խորհրդակցական սենյակ և հուլիսի 4-ին որոշում կայացնի. Վարդևանյան

Հուլիսի 1-ին Սահմանադրական դատարանը կավարտի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ վեճի դատաքննությունը և կհեռանա խորհրդակցական սենյակ։ Ընտրական գործընթացի վերաբերյալ վերջնական որոշումը պետք է հրապարակվի ամենաուշը հուլիսի 4-ին։ Այս մասին նիստից առաջ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։

«Այսօրվա նիստը դրանով ավարտվելու է և Սահմանադրական դատարանը հեռանալու է խորհրդակցական սենյակ, իսկ որոշումը պետք է լինի հուլիսի 4-ին առավելագույնը: Այսօր վեցերորդ օրն է, ինչ տեղի է ունենում դիմումի քննությունը: Ինչ վերաբերում է իշխող ուժի այն պնդումներին, թե դիմումն անհիմն է, ապա կարծում եմ, իրենք այլ բան չէին էլ կարող ասել: Իսկ ինչու չեն ցանկանում, որ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչվեն, պատասխանը շատ հստակ է, որովհետև այն ռեսուրսը ընտրախախտումների, որն իրացվել է, կրկնակի իրացման դժվարություններ է ունենալու: Ռեսուրսը որպես այդպիսին սպառվող է»,- ասաց Վարդևանյանը։

Հունիսի 29-ի և 30-ի նիստերի ընթացքում կողմերը ներկայացրել են տվյալներ ընտրական տեղամասերում քվեարկության ժամկետների շեղումների, վարչական ռեսուրսի կիրառման և ընտրակաշառքների վերաբերյալ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր հերթին հաստատել է, որ առանձին տեղամասերում քվեարկությունը շարունակվել է տնտրատեղամասերը փակվելուց հետո ավելի քան երեքուկես ժամ, ինչը որակվել է որպես էական խախտում։ Միևնույն ժամանակ, Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է ընտրակաշառքի սխեմաների հայտնաբերման մասին հանրապետության ողջ տարածքում։

Այսօր Սահմանադրական դատարանում ընթանում է հունիսի 7-ին տեղի ունեցած Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքների վիճարկման վեցերորդ նիստը։ Յոթ քաղաքական միավորներ պահանջում են անվավեր ճանաչել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (թիվ 259-Ա) որոշումը։ Դատական քննությանը որպես պատասխանող կողմ ներգրավված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իսկ որպես երրորդ կողմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Սահմանադրական դատարանը վերջնական որոշումը պետք է հրապարակի ամենաուշը հուլիսի 4-ին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում