Գլխավոր Լրահոս

Եթե այդ տեղամասերի քվեները չեղարկված չլինեին, ԲՀԿ-ն միևնույն է չէր հաղթահարի 4 տոկոսի շեմը. ԿԸՀ նախագահ

Եթե այդ տեղամասերի քվեները չեղարկված չլինեին, ԲՀԿ-ն միևնույն է չէր հաղթահարի 4 տոկոսի շեմը. ԿԸՀ նախագահ

Սահմանադրական դատարանում հուլիսի 1-ին ավարտվեց խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումների քննությունը, իսկ եզրափակիչ փուլում ամենավերջինը ելույթ ունեցավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ վերջնական որոշումը մինչև հուլիսի 4-ի աշխատանքային օրվա ավարտը հրապարակելու համար։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն անդրադարձավ երեք ընտրական տեղամասերի (թիվ 10/51, 12/13 և 35/65) արդյունքների անվավեր ճանաչմանը՝ նշելով, որ ըստ ներկայացված թվաբանական հաշվարկի՝ նույնիսկ եթե այդ տեղամասերի քվեները չեղարկված չլինեին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը միևնույն է չէր հաղթահարի խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 4 տոկոսի շեմը։

«Բարգավաճ Հայաստան կուսակցությունը այս դեպքում ևս չէր հաղթահարի 4%-ի շեմը, ստացվում է՝ եթե անվավեր ճանաչված երեք ընտրական տեղամասի արդյունքների ազդեցությունը մեկուսացնում ենք, ընտրությունների իրավական արդյունքները չեն փոխվում», - ասաց ԿԸՀ նախագահը։

Ամփոփելով իր ելույթը՝ Հովակիմյանը հայտարարեց, որ ԿԸՀ-ն անկախ մարմին է և ապահովել է քաղաքացիների ձայների ամրագրումը՝ հորդորելով դատարանին իրավաչափ համարել ընտրությունների վերջնական արդյունքները։

«Ըստ էության՝ այս դատավարության ընթացքում մեր հարգելի դիմողները ոչ թե ընտրական համակարգի գործողություններն են կասկածի տակ դնում, այլ գործնականում կասկածի տակ է դրվում մեր ընտրողի կամքը, որն արտահայտված է հունիսի 7-ի քվեարկության արդյունքներով», - ասաց Վահագն Հովակիմյանը։

***

ՍԴ-ն հունիսի 26-ից բանավոր ընթացակարգով քննում է ԱԺ ընտրությունների արդյունքները բողոքարկող յոթ քաղաքական ուժերի դիմումները:

«Սահմանադրական դատարանը հունիսի 21-ի աշխատակարգային նիստում քննության է ընդունել ««Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Միասնության թևեր» կուսակցության, «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության դիմումների հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026-ի հունիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026-ի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 259-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում