Բրյուսելն ազատականացնում է Հայաստանից Եվրամիություն արտահանվող ապրանքների 80% տոկոսը՝ փաստացի զրոյացնելով դրանց մաքսատուրքերը: Այս մասին ՍիվիլՆեթի տաղավարում հայտարարեց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:
Անդրադառնալով Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցին և քաղաքական տարաձայնություններով պայմանավորված՝ Հայաստանի դեմ ռուսական առևտրային սահմանափակումներին՝ նա ընդգծեց, որ Եվրամիությունը Հայաստանին տրամադրում է նաև 52 մլն եվրոյի ֆինանսական աջակցություն, ինչը, նրա գնահատմամբ, մեծ օժանդակություն է:
Արշալույս Մղդեսյան



