Գլխավոր Լրահոս

Պետական գաղտնիք հրապարակելու կասկածանքով ձերբակալվել են զորամասի հրամանատարն ու գաղտնիության գծով սպան

Պետական գաղտնիք հրապարակելու կասկածանքով ձերբակալվել են զորամասի հրամանատարն ու գաղտնիության գծով սպան

ՊՆ N զորամասի հրամանատար, գնդապետ Էդիկ Մալոյանը և նույն զորամասի գաղտնիության ռեժիմի գծով սպա Ռ.Ջ.-ն ձերբակալվել են պետական գաղտնիքի հրապարակման և դրան դրդելու կասկածանքով, հայտնում են Քննչական կոմիտեից։

«Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Էդիկ Մալոյանը հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, կոչումով՝ գնդապետ, չունենալով պետական գաղտնիք պարունակող համապատասխան տեղեկությանը ծանոթանալու իրավունք, ՀՀ ՊՆ N զորամասի գաղտնիության ռեժիմի գծով սպա, պետական գաղտնիք պարունակող տեղեկությանը ծանոթանալու իրավունք ունեցող Ռ.Ջ.-ին դրդել է հրապարակել պետական գաղտնիք պարունակող տեղեկություն, այնուհետև՝ հրապարակել է իր կողմից ապօրինի եղանակով ձեռք բերված՝ հիշյալ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունը»,- ասված է ՔԿ հայտարարության մեջ։

Էդիկ Մալոյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ ապօրինի ձեռք բերած անձի կողմից դրանք հրապարակելուն և պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելուն դրդելու հոդվածներով, իսկ Ռ.Ջ.-ի նկատմամբ՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածով:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Էդիկ Մալոյանը և Ռ.Ջ.-ն ձերբակալվել են, նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

Նախաքննությունը շարունակվում է:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում