Սահմանադրական դատարանը որոշեց ուժի մեջ թողնել ԿԸՀ որոշումը՝ մերժելով ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ ընդդիմադիր քաղաքական ուժերի դիմումները: ՍԴ որոշումը հրապարակվեց հուլիսի 4-ին:
ՍԴ որոշումը կհրապարակվի եռօրյա ժամկետում:
ՍԴ-ն հունիսի 26-ից բանավոր ընթացակարգով քննում էր ԱԺ ընտրությունների արդյունքները բողոքարկող յոթ քաղաքական ուժերի դիմումները: Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումների քննությունն ավարտվել էր հունիսի 1-ին, դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ:
Հունիսի 7-ին ԱԺ ընտրությունների արդյունքներով խորհդարան են անցնում երեք ուժ՝ «Քաղաքացիական խայմանագիրը», «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շատ մոտ էր անցողիկ շեմին, սակայն վերահաշվարկի ընթացքում ԿԸՀ-ն չեղյալ համարեց երեք ընտրատեղամասի արդյունքները, որի արդյունքում ԲՀԿ-ն կորցրեց 213 քվե։ Ընտրական օրենսգրքի փորձագետները նշում են, որ ԿԸՀ-ի՝ այդ տեղամասերում վերաքվեարկություն չնշանակելու որոշումն իրավաչափ չէր։
Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին անցողիկ շեմը հաղթահարել է երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Հայաստան» դաշինքը։ Ձայների չնչին տարբերությամբ 4% անցողիկ շեմը չհաղթահարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պահանջով սկսվել էր ընտրությունների արդյունքների վերահաշվարկ։ ԲՀԿ-ին ընտրությունների նախնական արդյունքներով մի քանի տասնյակ ձայն էր պակասում 4-տոկոսանոց շեմը հաղթահարելու և խորհրդարան անցնելու համար։ Վերահաշվարկի և տեխնիկական սխալների շտկման արդյունքում ԲՀԿ ձայները ավելացել էին 147-ով։ Քվեարկության արդյունքները անվավեր ճանաչված ընտրատեղամասերում ԲՀԿ-ն 222 ձայն էր ստացել, որոնք պակասել էին արդյունքները չեղարկելուց հետո։ Սա նշանակում էր, որ այն ընտրատեղամասերում, որտեղ քվերակության արդյունքները անվավեր էին ճանաչվել ԿԸՀ-ի կողմից, վերաքվեարկության կազմակերպման դեպքում «Բարգավաճ Հայաստանը» ամենայն հավանականությամբ կանցներ խորհրդարան։












