Հուլիսի 5-ի Սահմանադրության օրվա ուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նոր Սահմանադրության ընդունման օրակարգին
Ուղերձում Փաշինյանը նշել է, որ 2026 թվականի Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքում ձևավորված մեծամասնության նախընտրական ծրագիրը ներառում է նոր Սահմանադրության ընդունման օրակարգը։
Փաշինյանի խոսքով՝ անկախությունից ի վեր խախտված է եղել իրավակարգի և ժողովրդի միջև օրգանական կապը, ինչի հետևանքով ժողովուրդը չի ունեցել այն զգացողությունը, թե երկրում հաստատված իրավակարգն իրենից է բխում։ Նա նշել է, որ 2024-ից որդեգրված քաղաքականություններն ուղղված են եղել այդ բացը լրացնելուն, իսկ 2026-ի ԱԺ հերթական ընտրություններում դրանք ստացել են ժողովրդի վստահության քվեն։
Փաշինյանը նշել է, որ Սահմանադրությունը պետք է լինի ժողովրդի՝ պետության և իշխանության տերը լինելու արտահայտությունը, ինչը պետք է արտահայտվի ոչ միայն տեքստով, այլև ծագումնաբանությամբ և իրականությամբ։










