ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցում քննարկել են Ուկրաինայում պատերազմը, ռուս-ամերիկյան հարաբերությունները և միջազգային օրակարգը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի տոնակատարության օրը զրույց անցկացնելու նախաձեռնությունը արել է Թրամփը, ընդգծել Է Ուշակովը։ Զրույցը տևել է մոտ 1,5 ժամ: Բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը դարձել է ուկրաինական կարգավորումը։
«Ամերիկայի նախագահը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ աշխատելու մարտական գործողություններն արագորեն դադարեցնելու, ինչպես նաև ճգնաժամի հաղթահարման համար լուծումներ գտնելու ուղղությամբ»,- ասել է ՌԴ նախագահի օգնականը։
Յուրի Ուշակովի խոսքով՝ ռուսական կողմը ընդգծել է հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման նախընտրությունը։
«Ռուսական կողմից կրկին շեշտվել է հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման նախընտրությունը՝ ռուսական հայտնի սկզբունքային մոտեցումներն անպայմանորեն հաշվի առնելով»,- փոխանցել է Յուրի Ուշակովը:
Զրույցի զգալի մասը նվիրված էր միջազգային օրակարգին, առաջին հերթին ՝ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին։ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին մերձավորարևելյան խնդրի վերաբերյալ հավասարակշռված դիրքորոշման համար:












